Ֆինլանդիան թույլատրել է 2019թ. ի վեր առաջին ռազմական նշանակության ապրանքների արտահանումը Թուրքիա

Լուրեր

30.10.2026 | 12:02
Թրամփը զանգահարել է Էրդողանին Անկարայում Թյուրքական պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ
30.10.2026 | 11:54
Հայաստանն ու Իրանը քննարկել են արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումը
30.10.2026 | 11:48
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը․ Կոբախիձե
30.10.2026 | 11:35
Հյուսիսային Կորեայի հաքերներն են կանգնած Binance կրիպտոբորսայից կրիպտոարժույթի գողության հետևում․ Reuters
30.10.2026 | 11:27
Աբիսողոմոնյանն ու ԵԱՀԿ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածության խթանման հնարավորությունները
30.10.2026 | 11:18
Հարկադիրի Շիրակի բաժնի պետը կալանավորվել է
30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:56
2027-ից «Ակադեմիական քաղաքում» կմեկնարկի ուսանողական կացարանների կառուցումը
30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
Բոլորը

Ֆինլանդիայի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երկիրը 2019 թվականից ի վեր ռազմական արտադրանքի  առաջին առևտրային արտահանման լիցենզիան է տվել Թուրքիային, ինչն Անկարայի հիմնական պահանջն է՝ հավանություն տալ ՆԱՏՕ-ին Հելսինկիի անդամակցության հայտին։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը, որին վկայակոչում է Turkish Minute-ը։

Նախարարության հատուկ խորհրդական Ռիկա Փիթքանենն ասել է, որ արտահանման լիցենզիան վերաբերում է պողպատին, որը կօգտագործվի զրահատեխնիկայի համար:

Ֆինլանդիան դադարեցրել էր Թուրքիային ռազմական արտահանման նոր լիցենզիաներ տրամադրել 2019 թվականի հոկտեմբերին՝ Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողության պատճառով։

«2019 թվականի հոկտեմբերից Թուրքիային որևէ ոչ առևտրային  արտահանման լիցենզիա չի տրվել»,- հիշեցրել է Փիթքանենը։

Ռազմական արտահանման վերսկսումն Անկարայի առաջադրած պայմաններից է՝ կանաչ լույս վառելու ՆԱՏՕ-ի ֆիննական և շվեդական հայտերի համար, որոնք ներկայում փակուղում են գտնվում։

Սեպտեմբերի վերջին էլ Շվեդիայի իշխանություններն էին հանել Թուրքիա ռազմական արտահանման արգելքը։

Այս հայտարարությունները հնչում են այն բանից հետո, երբ Անկարան հետաձգեց Շվեդիայի ու Ֆինլանդիայի հետ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցով եռակողմ բանակցությունները՝ Ստոկհոլմում Ղուրանն այրելու ակցիայից հետո։

Էմմա Չոբանյան