Այն, ինչի մասին դատախազը խոսում է, չեմ տիրապետում. Օհանյանն առաջարկեց կրկին ուսումնասիրեն հայցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
Բոլորը

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը պնդում է, որ դատախազության կողմից իրեն վերագրվող գույքն իրենը չէ։

Նիստի ընթացքում դատախազ Գևորգ Քոչարյանը ներկայացրեց, թե հայցով ինչ գույքեր են խնդրում դատարանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել Սեյրան Օհանյանից` հղում անելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքին։

Խոսքը Սեյրան Օհանյանին, նրա կնոջը` Ռուզաննա Խաչատրյանին և նրանց հետ փոխկապակցված անձանց պատկանող մի շարք գույքերի մասին է` «Լեքսուս» ավտոմեքենա, 2 անշարժ գույք Երևանի կենտրոնում, առանձնատուն Վահագնի թաղամասում, ամառանոց Սևանի ափին և այլ անշարժ գույքեր, անհնարինության դեպքում դրանց միջին շուկայական արժեքը և միլիոնավոր դրամներ, որոնք գոյացել են այլ գույքերի վաճառքից և, դատախազության պնդմամբ, զավթվել են Օհանյանի կողմից։

«Առարկում եմ և առաջարկում կրկին հայցը ուսումնասիրել, որպեսզի հաջորդ նիստերի ժամանակ փաստաբանները լուրջ ուսումասիրեն ընթացքը, որովհետև ինչ մասին խոսվում է, ես չեմ տիրապետում»,- նշեց Օհանյանը։

Դատական նիստը հետաձգվեց։ Հաջորդը տեղի կունենա մարտի 9-ին։

Մանրամասները՝ տեսանյութում։