Պաշտոնական Բաքուն արձագանքել է Եվրոպական խորհրդարանում Արարատ Միրզոյանի ելույթին

Լուրեր

29.10.2026 | 12:47
Բոլսոնարուն ժամանել է ԱՄՆ՝ իրեն հռչակելով Բրազիլիայի «առաջնորդ»
29.10.2026 | 12:36
Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական աջակցության երկու ծրագիր կերկարաձգվի մինչև 2027 թվականը
29.10.2026 | 12:36
«Խփեցի՞, կերա՞ք, էդ էիք ուզո՞ւմ»․ Տարոն Չախոյանը ծեծկռտուքից հետո շարունակում է ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:29
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 12:28
ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո․ Ուշակով
29.10.2026 | 12:24
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը ծեծկռտուքից հետո. ՈւՂԻՂ
29.10.2026 | 12:23
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը քառորդ եզրափակիչում է
29.10.2026 | 12:20
Առաջինը Գառնիկ Դավթյանը հարվածեց Տարոն Չախոյանին․ Ռուբինյանը՝ ԱԺ-ում ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:19
«Նորատուսցի Ալիկը» մեղադրվում է անվադողերի վերանորոգման կետի աշխատակցին սպառնալու մեջ
29.10.2026 | 12:10
Ծեծկռտուք ԱԺ-ում պատգամավորների միջև // ԿԲ-ի անունից կեղծ փաստաթղթեր են տարածվում․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 12:06
ՔՊ-ականների ճեպազրույցը ծեծկռտուքից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:03
ՄԻՊ-ը քննադատել է ընտանեկան բռնությունն արդարացնող և տուժողներին թիրախավորող հայտարարությունները
29.10.2026 | 11:55
Լարված հարաբերությունների ֆոնին՝ Բայրամովը Թուրքիա է մեկնել
29.10.2026 | 11:45
Մոլդովայի շուրջ 1 մլն քաղաքացու տվյալ է արտահոսել․ խոշոր կիբերհարձակում պետական թվային ծառայությունների վրա
29.10.2026 | 11:37
Իսրայելում ընտրությունների հաշվարկը մոտենում է ավարտին․ մեծամասնություն չի նշմարվում
Բոլորը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի  հունվարի 24-ի ելույթը Եվրոպական խորհրդարանի արտաքին կապերի կոմիտեում  Բաքվում դժգոհություն է առաջացրել։  Ադրբեջանի ԱԳՆ-ն այս ելույթի առնչությամբ հայտարարության է տարածել և այն անվանել «կեղծավորության վառ օրինակ»։ Ադրբեջանական կողմն իր սովորությանը համաձայն խեղաթյուրել է Միրզոյանի ելույթի բովանդակությունը։

«Լաչինի ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակը ռազմական ճանապարհով լուծելու Հայաստանի արտգործնախարարի առաջարկը լուրջ սպառնալիք է։ Այս առաջարկը ցույց է տալիս, որ Հայաստանը պատմության դասեր չի քաղել և դեռ չի գիտակցում 30 տարվա ընթացքում ադրբեջանական տարածքների «օկուպացիայի հետևանքները»։ Պետք է կանխել հայկական կողմի այս արկածախնդրությունը»,- ասվում է հայտարարության մեջ։ Հավելենք, որ  իր ելույթում Արարատ Միրզոյանն իրականում նշել էր, որ Հայաստանը ընտրում է Լաչինի միջանցքի բացման դիվանագիտական ուղին՝ բացառելով ռազմական տարբերակը։

Բաքուն նշում է, որ Միրզոյանի խոսքերն այն մասին, թե Հայաստանը բարեխղճորեն մասնակցել է Ադրբեջանի նախաձեռնած երեք ուղղություններով (բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների բացում, սահմանների սահմանազատում, խաղաղության համաձայնագրի ստորագրում) խաղաղ բանակցություններին, իբր, չեն արտացոլում իրականությունը։ Հավելենք, որ Ադրբեջանը շարունակում է անարձագանք թողնել հայկական կողմի առաջարկները, որոնք ստացել է։

«Բացի այդ, հայկական կողմի հերթական հայտարարություններն այն մասին, որ Ադրբեջանը պահանջում է «արտտարածքային միջանցք», անհիմն են։ Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ համաձայն եռակողմ հայտարարության 9-րդ կետի Հայաստանը պարտավոր է «տրանսպորտային կապեր հաստատել Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև՝ կազմակերպել քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը երկու ուղղություններով»,-ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։ Այս հայտարարությամբ Բաքուն իրականում խճճվում է նախկինում արված  հայտարարությունների մեջ, որոնցով պահանջում էր եռակողմ համաձայնության հետ կապ չունեցող ինչ-որ միջանցք։

Հիշեցնենք նաև, որ օրերս ԵՄ-ում Ադրբեջանի առաքելության ղեկավար, Բելգիայում և Լյուքսեմբուրգում դեսպան Վագիֆ Սադիկովը դժգոհել էր, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը չի հրավիրվել Բրյուսել՝ մասնակցելու Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին՝ ի տարբերություն ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի։

Էմմա Չոբանյան