Ֆրանսիան մեծ հանձնառություն ունի՝ շարունակելու իր աջակցությունը ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի հանգուցալուծման գործում. դեսպան

Լուրեր

09.10.2026 | 15:35
Երևանում սպասվում են կարճատև անձրևներ
09.10.2026 | 15:23
ԱԱԾ-ն հերքում է Մեղրիում ադրբեջանցիների լինելու լուրը // Ադրբեջաներեն երգ՝ Փաշինյանի տեսանյութում․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 15:20
Որ երկրների առաջնորդներն են շնորհավորել Պուտինի ծննդյան օրը․ նրանց թվում են Փաշինյանն ու Ալիևը
09.10.2026 | 15:15
Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ վարչապետ
09.10.2026 | 15:02
Հայտնի է «եկեղեցու շուրջ ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը
09.10.2026 | 14:52
Չեռնոգորիայում ձերբակալվել է ՀՀ ընտրություններին միջամտած «Рыбарь» նախագծի ղեկավար Միխայիլ Զվինչուկը
09.10.2026 | 14:44
Ռոնալդուի մայր. «Կրիշտիանուին չեն գնահատում այնքան, որքան պետք է»
09.10.2026 | 14:33
Վաղվանից ուժի մեջ կմտնեն Հայաստանի համար ԵՄ առևտրային արտոնությունները
09.10.2026 | 14:24
ԱՄՆ-ում Ուկրաինայի պատվիրակության հետ Ուիթկոֆի և Քուշների հանդիպումներին կմասնակցեն նաև եվրոպական երկրների և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները
09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
Բոլորը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոին: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակկոզին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունից։

Դեսպան Անն Լույոն շնորհավորել է Ժաննա Անդրեասյանին նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` վստահություն հայտնելով, որ ԿԳՄՍ ոլորտներում երկու երկրների միջև արդյունավետ համագործակցությունը կլինի շարունակական:

Ողջունելով դեսպանին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ հանդիպումը լավ առիթ է՝ երկու երկրների միջև առկա համագործակցության լայն շրջանակում մատնանշելու ընթացիկ տարվա անելիքները: Ըստ նախարարի՝ մի շարք համատեղ ծրագրերի ուղղությամբ առկա է բավական մեծ առաջընթաց, մասնավորապես՝ խոսքը վերաբերում է Հայաստանում ֆրանսերեն լեզվի օգնականների ծրագրին, որը լրամշակվել է ԿԳՄՍ նախարարության կողմից: Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ ներկայում նախագիծը շրջանառվում է, և կարծիքներն ամփոփելուց հետո ԿԳՄՍ նախարարությունը պատրաստ կլինի ստորագրելու ծրագրի իրականացման վերաբերյալ գործընկերության համաձայնագիրը:

Նախարարի խոսքով՝ բավականին մեծ առաջընթաց կա նաև ՀՀ հանրակրթական դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցման և լրացուցիչ ֆրանկոֆոն ծրագրի իրականացման ուղղությամբ: Համագործակցության նպատակն է ՀՀ ավագ դպրոցներում խթանել ֆրանսերեն լեզվի և գրականության խորացված ուսուցումը ու ֆրանկոֆոն լրացուցիչ ծրագրի ներդրումն ու իրականացումը՝ ի հավելումն հանրակրթական հիմնական ծրագրի: Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ ծրագրի շրջանակում հստակեցված են բոլոր հիմնական սկզբունքները. ակնկալվում է, որ առաջիկայում կհստակեցվի նաև նոր դպրոցի կամ դպրոցների ցանկը՝ նշյալ ծրագրում ներառելու համար:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայաստանում ֆրանսիական համալսարանի գործունեությանը: Ժաննա Անդրեասյանը բարձր է գնահատել բուհի գործունեությունը՝ ուրախությամբ փաստելով, որ ուսանողների թիվը տարեցտարի աճում է: Նախարարը ներկաներին տեղեկացրել է բարձրագույն կրթության ոլորտում ներկայում ընթացող բարեփոխումները՝ շեշտելով, որ առաջիկայում կքննարկվեն այդ ուղղությամբ գործունեություն ծավալող աշխատանքային խմբերի իրականացրած աշխատանքները: Ըստ

Ժաննա Անդրեասյանի՝ այն լավ առիթ է՝ քննարկելու նաև Ֆրանսիական համալսարանի գործունեության և միջավայրի բարելավմանն ուղղված հարցերը:

Բուհի ռեկտոր Սալվա Նակկոզին իր հերթին փաստել է, որ բուհի ամենամեծ հաջողությունն այն է, որ համալսարանի շրջանավարտները մնում են աշխատելու հայրենիքում և խիստ պահանջված են ՀՀ աշխատաշուկայում:

Դեսպան Անն Լույոն ներկայացրել է Հայաստանում ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման նոր համատեղ ծրագրի մանրամասները, որի շրջանակում, ըստ դեսպանի, անհրաժեշտ է նախևառաջ իրականացնել տվյալների քարտեզագրում: Նախարարը կարևորել է ուսուցիչների կարողությունների շարունակական զարգացումը՝ այդ թվում, որպես օրինակ, բերելով կամավոր ատեստավորման գործընթացի արդյունքները:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Ֆրանկոֆոն ծրագրային նախաձեռնություններին, մասնավորապես՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտներում իրականացվող ծրագրերի ընդլայնման և համագործակցության խորացման հարցերին: Այդ համատեքստում կարևորվել է ՀՀ-ում ֆրանկոֆոն դեսպանների հետ հանդիպում անցկացնելու հնարավորության հարցը:

Հանդիպմանը նախարար Ժաննա Անդրեասյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից շրջափակված Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության և ամբողջ աշխարհի հետ կապող միակ ճանապարհի խնդրին՝ վերստին շեշտելով հումանիտար ճգնաժամի անդառնալի հետևանքները: Նախարարը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի կառավարությանը այս դժվարին շրջանում շարունակական աջակցության համար՝ ամենատարբեր մակարդակով և ձևաչափերով. «Այդ աջակցությունն անգնահատելի է մեզ համար, և հուսանք, որ համատեղ ջանքերը կբերեն Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի արագ հանգուցալուծմանը: Կարծում եմ, որ ես արտահայտում եմ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու շնորհակալությունը Ֆրանսիայի յուրաքանչյուր քաղաքացուն և Կառավարությանը՝ շարունակական աջակցության համար»:

Դեսպան Անն Լույոն իր հերթին նշել է, որ Ֆրանսիան մեծ ներգրավվածություն և հանձնառություն ունի՝ շարունակելու իր աջակցությունը ստեղծված հումանիտար ճգնաժամի հանգուցալուծման գործում. «Ֆրանսիայի ժողովրդի և Կառավարության անունից փոխանցում եմ համերաշխության և աջակցության մեր ուղերձը»:

Հանդիպմանը քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: