Իրանը միշտ աջակցել ու շարունակելու է աջակցել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը․ Աբդոլահիանը՝ Բայրամովին

Լուրեր

13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
Բոլորը

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում Տնտեսական համագործակցության կազմակերպության Նախարարների խորհրդի շրջանակներում տեղի է ունեցել Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Երկու երկրների հարաբերությունների լարվածության ֆոնին՝ սա առաջին բարձր մակարդակի հանդիպումն է։

Իրանական Մեհր գործակալության հաղորդմամբ՝ Աբդոլահիանն ասել է, որ «Հարավային Կովկասում նոր զարգացումները, ադրբեջանական «օկուպացված տարածքների ազատագրումը» և դրան հաջորդած հրադադարի համաձայնագիրը նոր պատուհաններ և հնարավորություններ են բացել տարածաշրջանում կայունության ու ինտեգրման համար»։

Նա նաև նշել է, որ  տարածաշրջանում երկրների տարածքային ամբողջականության պահպանումը  կարևոր է Իրանի համար և Իսլամական Հանրապետությունը միշտ  աջակցել ու շարունակելու է աջակցել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։ Իրանի ԱԳ նախարարը նաև խոսել է հարաբերությունների ընդլայնման երկկողմ ներուժից, հատկապես տնտեսական և առևտրային ոլորտներում՝ հույս հայտնելով, որ երկկողմ առևտրային հարաբերությունները կավելանան «շոշափելի պլանավորման և լուրջ կամքի շնորհիվ»։

Ադրբեջանի ԱԳՆ-ն էլ հայտնում է, որ երկու երկրների նախարարները տարածաշրջանային, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

 

Էմմա Չոբանյան