Գերմանիայի ՊՆ ղեկավարն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Ուկրաինային Leopard տանկերի փոխանցման հարցը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբեգը Գերմանիայի ՊՆ ղելավար Բորիս Պիստորիուսի հետ հանդիպումից հետո  հայտարարել է, որ նրանք «տանկերի փոխանցման խնդրի մասով լավ քննարկում են անցկացրել»։ BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Ստոլտենբերգը վստահություն է հայտնել, որ տանկերի վերաբերյալ որոշումը շուտով կլինի։

Իր հերթին, Պիստորիուսն ասել է, որ Գերմանիան կօգնի Ուկրաինային հաղթել Ռուսաստանի դեմ պատերազմում։

«Մենք աջակցում ենք Ուկրաինային, որ նա չպարտվի այս պատերազմում, հաղթի այն։ Դրա համար Գերմանիան անում է ավելին, քան գրեթե ցանկացած այլ դաշնակից՝ ԱՄՆ-ից բացի»,- ասել է Պիստորիուսը։

Հարցին՝ Գերմանիան ե՞րբ է նախատեսում որոշում կայացնել գերմանական արտադրության Leopard տանկերի վերաբերյալ, Պիստորիուսը պատասխանել է, որ դա իրենից կախված չէ: Նա նաև պաշտպանել է կանցլեր Օլաֆ Շոլցին տանկերի առաքումը հավանություն տալու վերաբերյալ երկմտանքի մեղադրանքներից:

«Լինել առաջնորդ՝ չի նշանակում կուրորեն առաջ գնալ։ Եվ եթե որոշում կայացվի ևս մեկ-երկու օր անց, ուրեմն այդպես էլ լինելու է»,- ասել է նա։

Հավելենք, որ Լեհաստանը պատրաստ է Ուկրաինային փոխանցել գերմանական հզոր Leopard 2 տանկերը, սակայն դրա համար անհրաժեշտ է Գերմանիայի թույլտվությունը։

Էմմա Չոբանյան