Արցախում պաշտոնատար անձը փաստաթղթերի կեղծմամբ պետությանը ավելի քան 49.000.000 դրամի վնաս է պատճառել․ քրգործն ուղարկվել է դատարան

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պաշտոնատար անձի կողմից պետությանը ավելի քան 49.000.000 դրամի չափով գույքային վնաս պատճառելու դեպքի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Այս մասին տեղեկացնում է Արցախի դատախազությունը։

ԱՀ դատախազության հաղորդագրության մեջ նշված է․ «Դեռևս 08.10.2021թ. հարուցվել էր քրեական գործ ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ և պաշտոնական փաստաթղթերի կեղծմամբ ու օգտագործմամբ պետությանը առանձնապես խոշոր չափով գույքային վնաս պատճառելու դեպքերի վերաբերյալ:

Քրեական գործով իրականացված նախաքննության արդյունքներով հիմնավորվել է, որ հիշյալ կազմակերպության տնօրենը կատարել է ԱՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածով նախատեսված 15 հանցագործություն, 332-րդ հոդվածով՝ 16 հանցագործություն, 184-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ 1 հանցագործություն: Հիշյալ արարքներով պետությանը պատճառված վնասը կազմել է 49.440.000 դրամ:

Նախաքննական մարմնի կողմից որոշում է կայացվել հանցանք կատարած անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ ընտրվել է անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոց, մեղադրյալը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Քրեական գործով որպես մեղադրյալ են ներգրավվել նաև հանցանքի կատարմանն հանցակցող անձինք:
Գործի մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է դատարան՝ ըստ էության քննելու համար:

Քրեական գործի դատաքննության արդյունքների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն»։