Քննարկվել են ՀՀ-ի և Կատարի միջև տրանսպորտի բնագավառում համագործակցության ընդլայնման ուղիները
Քաղաքականություն
23.01.2023 | 17:37Հունվարի 23-ին Կատարում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Կատարի Պետության տրանսպորտի նախարար Ջասեմ բն Սեյֆ բն Ահմադ ալ-Սուլեյթիի հետ․ տեղեկացնում են դեսպանությունից։
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև տրանսպորտի բնագավառում համագործակցության ընդլայնման ուղիներն ու անդրադարձ կատարվել այս ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին։