ՄԻՊ Գրիգորյանը հրաժարական է տվել․ Ալեն Սիմոնյանը՝ Պապիկյանի հրաժարականի պահանջի մասին․ Լուրեր

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը
  • Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով։ Հաղորդագրության համաձայն՝ պատճառն այն է, որ Գրիգորյանն այլ աշխատանքի է անցնում, ինչի վերաբերյալ այլ մանրամասներ հայտնի չեն։ Գրիգորյանի հրաժարականն ընդունված կհամարվի, եթե մեկ շաբաթվա ընթացքում նա երկրորդ դիմումը ներկայացնի խորհրդարան։
  • ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ անհիմն է համարում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրաժարականի պահանջը հրդեհի հեհտևանքով 15 զինծառայողների մահվանից հետո։ Ըստ Սիմոնյանի՝ պաշտպանության նախարարն այդ ամենի հետ որևիցե ձևով չի կարող կապ ունենալ, որովհետև իր գործառույթի մասով ինքն իր աշխատանքը ամբողջովին արել է։ Սիմոնյանը նաև հայտարարել է, թե Պապիկյանը բարեփոխումներ է իրականացնում` սկսած անձնակազմում փոփոխություններից։
  • Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել BBC-ի HardTalk հեղինակավոր հաղորդմանը և պատմել է Արցախի շրջափակման, Ադրբեջանի կողմից ճնշումների մասին։ Վարդանյանը ասել է, որ բանակցություններ պետք են, բայց Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Պատասխանելով հարցին, թե ինչու ռուս խաղաղապահները չեն բացում միջանցքը՝ Վարդանյանն ասել է, որ նրանց թվաքանակը քիչ է և նրանք փոքր հնարավորություններ ունեն։

Այս ժամի լուրերը՝ տեսանյութում։