Մենք արդեն հստակ ազդակներ ենք ստացել Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, որ ԼՂ հարցը չի փակվել․ Ռուբեն Վարդանյանը՝ BBC-ին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ կընդունեն Արցախի ղեկավարների ցանկացած որոշում։ Այս մասին BBC-ի HARDtalk հաղորդմանը տված հարցազրույցում հայտարարել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ նշելով, որ Արցախը հստակ ազդակներ է ստացել Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, որ ԼՂ հարցը չի փակվել։

«Հայաստանի իշխանությունները, ՀՀ կառավարության ղեկավարն ասել է, որ մենք՝ Արցախի ղեկավարներս, ինչ որոշում կայացնենք, նրանք կհետևեն մեր ընտրությանը։ Սա առաջինը: Եվ երկրորդ՝ մենք արդեն հստակ ազդակներ ենք ստացել Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, որ հարցը չի փակվել, էջը չի շրջվել։ Ուստի, չնայած Ադրբեջանի, միջազգային հանրության հայտարարություններին… Ի դեպ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վերջին քննարկումները հստակ ցույց տվեցին, որ հարցը փակված չէ։ Որովհետև մենք ունենք ինքնորոշման իրավունք, որովհետև էթնիկ զտումների արգելքը գրված է ՄԱԿ-ի կանոնադրության մեջ։ Ուստի, չնայած Ադրբեջանի կողմից հնչող բոլոր շահարկումներին, պատմությունն ավարտված չէ։ Մենք հավատում ենք մեր անկախության իրավունքին, մեր հայրենիքում ապրելու իրավունքին։ Արցախում ապրող մարդկանցից շատերը հասկանում են, թե ինչ դժվարությունների կբախվեն։ Նրանք պատրաստ են մնալ և պաշտպանել իրենց տունը՝ չնայած նրան, որ մենք փոքր երկիր ենք, իսկ նրանք (Ադրբեջանը)՝ շատ մեծ»,- հայտարարել է Արցախի պետնախարարը։

Հաղորդավարի հարցին՝ արդյո՞ք Արցախի գոյատևման միակ հույսը Վլադիմիր Պուտինն է, Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ դա այդպես չէ։

«Դա ճիշտ չէ։ Նախագահ Մակրոնը հստակ ասել է և բազմաթիվ ջանքեր է գործադրել Արցախին աջակցելու համար։ Ի դեպ, նույն հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Ֆրանսիայի Սենատի խոսնակը։ ԱՄՆ դեսպանը վերջերս հայտարարել էր, որ ԱՄՆ-ն աշխատելու է Ռուսաստանի հետ՝ գտնելու լուծում, որը կօգնի Արցախը դուրս բերել այս իրավիճակից։ Դուք այստեղ մի քիչ մանիպուլյացիա եք անում, քանի որ արևմտյան խոշորագույն երկրները, ինչպիսիք են Ֆրանսիան և ԱՄՆ-ը, հասկացրել են, որ իրենց հետաքրքրում է, թե ինչ է կատարվում այստեղ»,- ասել է Վարդանյանը:

Տաթև Ֆռանգյան