Չկա որևէ դեպք, որ գումարի պատճառով բանակի համար գնում չկատարենք. Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 11:45
Կիբերհարձակում Մոլդովայի վրա. թիրախում պետական թվային ծառայություններն են եղել
29.10.2026 | 11:37
Իսրայելում ընտրությունների հաշվարկը մոտենում է ավարտին․ մեծամասնություն չի նշմարվում
29.10.2026 | 11:31
Նոր կադրեր՝ ԱԺ ծեծկռտուքից. այն դահլիճից միջանցք տեղափոխվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 11:24
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան անցկացրել է «Սամուրայ» մրցաշարը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 11:15
Տնային կալանքի տակ գտնվող Ալիկ Ալեքսանյանին COP17-ի պատճառով ոստիկանությունը չի ներկայացրել դատարան. նրան պաշտպանն է ուղեկցել
29.10.2026 | 11:06
Պատգամավորները ծեծում են միմյանց, իրար վրա աթոռ նետում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 10:51
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.10.2026 | 10:44
«Կգոռամ՝ ոնց հարմար ա»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց, 3 պատգամավորի նկատողություն հայտարարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 10:41
Ռոնալդուն արժանացել է «Բոլոր ժամանակների լավագույն Ոսկե գնդակ» մրցանակին
29.10.2026 | 10:31
Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքը ԱԹՍ-ների հարձակման պատճառով սահմանափակվել է
29.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 29-ի դրությամբ
29.10.2026 | 10:04
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը կամային հաղթանակ է տարել Չեմպիոնների լիգայում
29.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 09:45
Լիլիթ Ստեփանյանն այսօր նշանակվելու է Կոտայքի մարզպետ
Բոլորը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին՝ արդյոք պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չպետք է հրաժարական տա տեղի ունեցած ողբերգությունից հետո, երբ հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով 15 զինծառայող զոհվել է, 3-ը՝ ծանր վիրավորվել, պատասխանեց․ «Պաշտպանության նախարարն այս ամենի հետ որևիցե ձևով չի կարող կապ ունենալ, որովհետև իր գործառույթի մասով ինքն իր աշխատանքը ամբողջովին արել է։ Այդ քաղաքական սակարկումները նախարարի վերաբերյալ՝ սին, անտեղի եմ համարում, որովհետև նա պատասխանատվություն է վերցրել իր վրա պատերազմից հետո և համաձայնություն է տվել այդ վիճակում բանակը վերցնել և սկսել բարեփոխել»։ 

Սիմոնյանի խոսքով՝ Պապիկյանը բարեփոխումներ է իրականացնում` սկսած անձնակազմում փոփոխություններից, վերջացրած կահավորումից, դրսից տարբեր որակի և բարձր մակարդակի կահավորում են ներմուծելու ՀՀ։

ԱԺ նախագահն ընդգծեց՝ Հայաստանի Հանրապետությունը բանակի վրա ծախսելու համար գումարի խնդիր չունի, և 2018 թվականից սկսած դեպք չի եղել, որ գումար չլինելու պատճառով որևէ գնում չկատարվի։  

Սիմոնյանի խոսքով՝ տվյալ կացարանում, որտեղ զինծառայողները տեղակայված են եղել, անվտանգության կանոնները խախտված են եղել, օրինակ` չպետք է լինեին ճաղավանդակներ։

«Այն մարդիկ, որոնք պատասխանատու են անվտանգության համար, պատժվել և պատժվելու են։ Քաղաքական ղեկավարությունն այդ հարցով իր կողմից արել և շարունակելու է անել ամեն ինչ։ Վստահեցնում եմ` կատարված փոփոխությունները եթե չլինեին, ապա պատահարները ավելի շատ կարող էին լինել։ Այնուամենայնիվ, դժբախտ պատահարը սարքել քաղաքական շահարկման թեմա ու դա փորձել մտցնել քաղաքական օրակարգ` անտեղի եմ համարում»,– նշեց ԱԺ նախագահը։