Առաջիկա շաբաթները վճռորոշ են լինելու Ուկրաինայի հակամարտության համար․ Շառլ Միշել

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Առաջիկա երկու-երեք շաբաթները կորոշեն Ուկրաինայի շուրջ իրադարձությունների հետագա զարգացումը։ Նման կարծիք է հայտնել Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը իսպանական El Mundo պարբերականին տված հարցազրույցում, գրում է strana.ua-ն։

«Հաջորդ շաբաթները՝ երկու կամ երեք, վճռորոշ են լինելու պատերազմի ու աշխարհի համար։ Այն, ինչ տեղի կունենա 2023 թվականին, և դրանից շատ բան կախված է մոտակա շաբաթներից, դա կվճռի մեր ապագան»,- ասել է Միշելը։

Այդ կապակցությամբ ԵՄ Խորհրդի ղեկավարը հորդորել է շարունակել աջակցել Ուկրաինային՝ ցուցաբերելով անհրաժեշտ օգնություն։

Ավելի վաղ Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ղեկավար Ալեքսեյ Դանիլովը ևս հայտարարել էր, որ պատերազմի առաջիկա ամիսները վճռորոշ են լինելու, և Ռուսաստանը գնալու է «վա բանկ»։

Նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը նույնպես կանխատեսել է, որ 2023 թվականը վճռորոշ տարի է լինելու պատերազմի համար, սակայն չի բացահայտել Ուկրաինայի զինված ուժերի հարձակման ուղղություններն ու ժամկետը։

Տաթև Ֆռանգյան