Պաշտպանության նախարարն այս ամենի հետ չի կարող կապ ունենալ. Ալեն Սիմոնյանը՝ ողբերգական դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է Գեղարքունիքի մարզի Ազատ բնակավայրում տեղակայված զորամասի հրդեհից տուժած զինծառայողներին՝ Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում:  

Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե հրդեհի բռնկման պատճառների վերաբերյալ մանրամասներին իշխանության ներկայացուցիչները տեղեկացել են հրդեհից փրկված վիրավորների՞ց, թե՞ Քննչական կոմիտեից, ԱԺ նախագահը նշեց, որ վիրավոր զինծառայողների պատմածը շատ չի տարբերվում պաշտոնական վարկածից։  «Անձնական զրույց է եղել, չեմ ուզում մանրամասնել, թող նախաքննությունն ընթանա, վստահեցնում եմ՝ մեղավորները նաև քրեաաիրավական պատասխանատվություն կկրեն»,- նշեց ԱԺ նախագահը։

Պատասխանելով հարցին՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն արդյոք չպե՞տք է հրաժարական տա տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո, երբ հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով 15 զինծառայող զոհվեց, Սիմոնյանը պատասխանեց․ «Պաշտպանության նախարարն այս ամենի հետ որևիցե ձևով չի կարող կապ ունենալ, որովհետև իր գործառույթի մասով ինքն իր աշխատանքը ամբողջովին արել է, և այդ քաղաքական սակարկումները նախարարի վերաբերյալ՝ սին, անտեղի եմ համարում, որովհետև նա համաձայնություն է տվել այդ վիճակում բանակը վերցնել և սկսել բարեփոխել»։ 

Մանրամասները՝ տեսանյութում։