Եթե Լեհաստանն իր Leopard տանկերն ուղարկի Ուկրաինային, Գերմանիան չի խոչընդոտի․ պաշտոնյա

Լուրեր

26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
26.07.2026 | 11:50
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
26.07.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արմավիրում
26.07.2026 | 11:14
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
Բոլորը

Գերմանիան չի խոչընդոտի, եթե Լեհաստանն Ուկրաինա ուղարկի իր գերմանական Leopard 2 տանկերը։ Ֆրանսիական LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը, գրում է VOA-ն։

Հիշեցնենք, որ Լեհաստանն ու Ֆինլանդիան անցյալ շաբաթ հայտարարել էին, որ ցանկանում են տանկեր ուղարկել Ուկրաինա, սակայն դրա համար անհրաժեշտ է Բեռլինի թույլտվությունը։

Հարցին՝ ի՞նչ կլիներ, եթե Լեհաստանն ուղարկեր իր Leopard 2 տանկերն առանց Գերմանիայի թույլտվության, Բերբոքը պատասխանել է. «Այս պահին այդ հարցը չի բարձրացվել, բայց եթե մեզ հարցնեին, մենք չէինք խոչընդոտի»։

Միաժամանակ, «Ազատություն» ռադիոկայանը մեջբերում է Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավիեցկիին, որը հունվարի 22-ին ասել էր, որ եթե Գերմանիայի կառավարությունը որոշի Leopard 2 տանկերն Ուկրաինային չփոխանցել, Վարշավան կկազմի երկրների «փոքր կոալիցիա», որը կապահովի Կիևի համար «ժամանակակից տեխնոլոգիաները» և «ժամանակակից տանկերը» սեփական զինանոցից։

Կիրակի տեղի ունեցած գագաթնաժողովի ընթացքում Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները փորձել են հաղթահարել տարաձայնությունները, որոնք ծագել են երկու երկրների հարաբերություններում Ուկրաինայի պատերազմի սկզբից ի վեր։

Երկու երկրների կառավարությունները համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ մտադիր են խթանել մարտական տանկերի կառուցման համատեղ նախաձեռնությունները, մշակել տիեզերական ծրագրեր և զարգացնել ջրածնի ու մարտկոցների արտադրության տեխնոլոգիաներ։

Տաթև Ֆռանգյան