Այրված տունը զորանոց էր 2020 թվականից. ինչո՞ւ 2 տարվա ընթացքում նոր կացարան չի կառուցվել. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Արդյո՞ք Ազատ գյուղում գտնվող տունը, որտեղ բռնկված հրդեհը 15 զինվորի կյանք խլեց, համապատասխանում էր զորանոցի համար սահմանված չափանիշներին․ այս հարցին պաշտոնապես անդրադարձ չկա։ Կառավարության երեկվա նիստում ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ Սուրեն Պապիկյանը չխոսեցին կացարանի՝ ընդամենը մեկ ելք ու ճաղավանդակներով պատուհան ունենալու մասին։ Փոխարենը, վարչապետը քննադատեց հակահրդեհային կանոնները չպահպանելու համար, բայց արդյո՞ք պայմանները ստեղծված էին։ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի խոսքով՝ պատասխանատուները պարտավոր էին նվազագույն պայմաններ ապահովել։

Կացարանն արդեն երկու տարի ծառայում էր որպես ռազմական օբյեկտ։ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանի փոխանցմամբ՝ ՊՆ-ում տեղյակ էին, թե այդ զորանոցում ինչ իրավիճակ է և, ըստ նրա, նախաձեռնել էին մոդուլային զորամասի կառուցում։ Զինվորները շինությունում տեղակայվել էին 44-օրյա պատերազմից հետո։

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հակադարձում է՝ այս ժամանակահատվածը բավարար էր ստանդարտներին համապատասխան զորանոց կառուցելու համար։

Անդրանիկ Քոչարյանը դեկտեմբերի սկզբին հայտարարել էր՝ դիրքերն այնպես են կահավորվում, որ նախկինում չի եղել, և հիմա զինվորների կյանքեր կփրկվեն։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն այսօր խուսափեց պատասխանել, թե ինչո՞ւ երկու տարվա ընթացքում նոր զորանոց չի կառուցվել։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի բազմաթիվ բնակավայրեր դարձել են սահմանամերձ, և անհրաժեշտություն կար այդ համայնքներում գտնվող զորամասերի տեղակայման վայրերը փոխել, ինչը, ըստ Աբրահամյանի, չի արվել: Նրա գնահատմամբ՝ իշխանությունների անգործության պայմաններում է թշնամին 2022 թվականին թիրախավորել Սոթքի զորամասերը։

Ազատ գյուղում տեղի ունեցած դժբախտ պատահարից հետո սոցիալական ցանցերում ոչ պաշտոնական հարթակների միջոցով հրապարակվեց Նիկոլ Փաշինյանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 31-ին դիրքեր կատարած այցի ընթացքում հնչեցված ելույթից մի հատված։ Վարչապետը բարվոք վիճակում գտնվող և տոնական տեսք ունեցող զինվորական կացարանում բաժակաճառ է ասում՝ խոսելով թերությունների նկատմամբ անհանդուրժողականության մասին։

Հետաքրքիր է՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չէր այցելել Ազատ համայնքում գտնվող կամ նմանատիպ այլ զորանոցներ՝ իրականությանը բախվելու համար։ 15 զինվորի կյանք խլած դեպքից հետո համացանցում հրապարակվում են այլ զորանոցների լուսանկարներ, որոնցում ևս անմխիթար իրավիճակ է։ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ նման շինությունները շատ են։

Դեպքից երկու օր անց ո՛չ Փաշինյանը, ո՛չ Սուրեն Պապիկյանը, ո՛չ էլ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի ղեկավարը չեն այցելել 15 հոգու կյանք խլած զորանոցի տարածք և վիրավորներին։

Այս դեպքից հետո ձերբակալվածներ ու մեղադրյալներ դեռ չկան։ Իրավապահները հայտնում են, որ հարցաքննությունները շարունակում են։ Պաշտոնական վարկածին, թե պատասխանատու կապիտանը 5 լիտր տարողությամբ ավտոբենզինի տարայով փորձել է վառարանի կրակը թեժացնել, իսկ հետո ինքն է բռնկվել ու հրդեհը սենյակով տարածել, զորանոցի դասակի հրամանատարը թերահավատորեն է մոտենում։ Factor TV-ի հարցին ի պատասխան՝ նա երեկ հայտարարել էր, թե տարածքում բենզին չի եղել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան