Եվրախորհրդարանը կողմ է քվեարկել Պուտինի համար հատուկ տրիբունալի ստեղծմանը

Լուրեր

29.10.2026 | 19:30
Ի՞նչ խնդիրներ արձանագրվեցին ՏԻՄ ընտրություններում․ «Անկախ դիտորդ»-ը զեկույց է հրապարակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 19:21
Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
29.10.2026 | 19:07
COP17-ի շրջանակում ներկայացվել է բնապահպանական վերահսկողության թվայնացման Հայաստանի փորձը․ ԲԸՏՄ
29.10.2026 | 18:54
Ֆիդանն ու Բայրամովը Անկարայում բանակցություններ են անցկացրել
29.10.2026 | 18:39
«Բավարիայի» գլխավոր մարզիչը դուրս է գրվել հիվանդանոցից
29.10.2026 | 18:30
Ի՞նչ է տեղի ունեցել փոքրիկ Եվայի հետ․երեք ամիս՝ առանց պատասխանների․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 18:21
Էրդողանի քայլերը բավարար չէին. Ալիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին
29.10.2026 | 18:03
ԵՄ-ն հրաժարվում է Կանադային «ասոցացված անդամի» կարգավիճակ առաջարկելուց
29.10.2026 | 17:57
Ուսումն ավարտելուց հետո առնվազն 3 տարի Հայաստանում աշխատելու դեպքում քաղաքացիները կազատվեն պարտադիր զինծառայությունից
29.10.2026 | 17:46
Վենսը նամակ է ուղարկել Իրանի ԱԽ քարտուղարին՝ կոչ անելով վերսկսել բանակցությունները՝ կանխելու Թրամփի նոր հարվածները
29.10.2026 | 17:38
Փաշինյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
29.10.2026 | 17:32
Արկադի Համբարձումյանի և նրա հետ փոխկապակցված 22 անձանց 84՝ անշարժ, 59 շարժական գույքի, 255 մեքենայի և այլ ակտիվների նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.10.2026 | 17:27
Կենսաբազմազանության պահպանման և ջրային ռեսուրսների կառավարման համար անհրաժեշտ է միջազգային համագործակցություն․ Աբիսողոմոնյան
29.10.2026 | 17:17
Աջակցում եմ ՔՊ-ին, դատապարտում ընդդիմության պահվածքը. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 17:16
UFC-ի չեմպիոնը պատրաստ է տիտղոսային մենամարտ անցկացնել Արման Ծառուկյանի հետ
Բոլորը

Եվրամիությունն ու նրա անդամները պետք է հասնեն հատուկ միջազգային դատարանի ստեղծմանը՝ Ռուսաստանի քաղաքական և ռազմական ղեկավարության կողմից Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործությունը հետապնդելու համար։ Այս մասին ասվում է Եվրախորհրդարանի ընդունած բանաձևում, որի օգտին քվեարկել է 472 պատգամավոր, 19-ը՝ դեմ, 33-ը՝ ձեռնպահ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Եվրախորհրդարանը որոշել է, որ Ուկրաինայի և միջազգային հանրության հետ սերտ համագործակցությամբ պետք է ստեղծվի հատուկ տրիբունալ, որը նման է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Նյուրնբերգյան դատավարությանը, որտեղ դատվում էին նացիստական ​​առաջնորդները։

Նախաձեռնության հեղինակների հիմնական խնդիրն է՝ գտնել դրա համար ընդհանուր իրավաբանորեն հիմնավորված ճանապարհ, և հիմնական պայմանն այն է, որ դատարանն իրավասու լինի հետապնդել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Ռուսաստանի քաղաքական և ռազմական ղեկավարությանը, ինչպես նաև նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին ու Բելառուսի ղեկավարությանը։

Բանն այն է, որ երկրի բարձրագույն ղեկավարությունը պատասխանատու է ագրեսիայի հանցագործությունների համար, սակայն այն ենթակա է միջազգային անձեռնմխելիության օտարերկրյա քրեական իրավասությունից։ Սա նշանակում է, որ նման տրիբունալի համար անհրաժեշտ է հանել անձեռնմխելիությունը։

Եվրախորհրադարանի բանաձևում ասվում է, որ ԵՄ-ն և Ուկրաինան պետք է փնտրեն աջակցություն ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ու այլ միջազգային կառույցներում՝ ակտիվորեն օգտագործելով հանրային դիվանագիտությունը և ռազմավարական հաղորդակցությունը։

Էմմա Չոբանյան