Եվրախորհրդարանը ԼՂ-ի վերաբերյալ բանաձև է ընդունել

Լուրեր

29.10.2026 | 10:31
Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքը ԱԹՍ-ների հարձակման պատճառով սահմանափակվել է
29.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 29-ի դրությամբ
29.10.2026 | 10:04
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը կամային հաղթանակ է տարել Չեմպիոնների լիգայում
29.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 09:45
Լիլիթ Ստեփանյանն այսօր նշանակվելու է Կոտայքի մարզպետ
29.10.2026 | 09:30
ԱԱ. Պայքարի մեջ են մտնում ազատ ոճի ըմբիշները
28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
Բոլորը

Եվրախորհրդարանը 11 կետից բաղկացած բանաձև է ընդունել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ, որով Ադրբեջանից պահանջում է ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ Բանաձևը դատապարտում է ռուս խաղաղապահների անգործությունը, կարծում է, որ նրանց փոխարինումը ՄԱԿ-ի մանդատի ներքո ԵԱՀԿ միջազգային խաղաղապահներով պետք է դառնա հրատապ բանակցությունների թեմա։ Ընդգծում է համապարփակ խաղաղության համաձայնագրի անհրաժեշտությունը, որը պետք է երաշխավորի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։

Փաստաթղթում ասվում է նաև, որ դրա ընդունման ժամանակ Եվրախորհրդարանը հաշվի է առել Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ իր նախկին բանաձևերը, ինչպես նաև իր Կանոնակարգի 144(5) և 132(4) դրույթները։

Դրանում, մասնավորապես, ասվում է․

Ա․ Հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից արգելափակված է Ադրբեջանից եկած ինքնահռչակ բնապահպանների կողմից, քանի որ դա խաթարել է Լեռնային Ղարաբաղում ապրող 120,000 հայերի համար հիմնական ապրանքների և ծառայությունների, այդ թվում՝ սննդի, վառելիքի և դեղորայքի հասանելիությունը՝ փաստացի շրջափակման մեջ դնելով նրանց,

Բ․ հաշվի առնելով, որ շրջափակումը հանգեցրել է հումանիտար ծանր ճգնաժամի, որը զգալիորեն ազդել է առավել խոցելի բնակչության վրա, նկատի ունենալով, որ ծանր հիվանդների տեղափոխումը գրեթե անհնար է, ստեղծված իրավիճակի պատճառով մեկ մահ է գրանցվել, հարյուրավոր ընտանիքներ մնում են կիսված,

Գ․ նկատի ունենալով, որ այս հումանիտար ճգնաժամն ավելի է սրվել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղ բնական գազի մատակարարման խաթարմամբ, որի պատճառով տները, հիվանդանոցներն ու դպրոցները մնացել են առանց ջեռուցման,

Դ․ հաշվի առնելով, որ պահպանելով Լաչինի միջանցքի շրջափակումը՝ Ադրբեջանը խախտում է իր միջազգային պարտավորությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի մասին հայտարարությամբ, որով Ադրբեջանը պետք է երաշխավորի միջանցքի երկու ուղղություններով տեղաշարժվող մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգությունը,

Ե. քանի որ Լաչինի միջանցքի օգտագործման խոչընդոտները հետ են գցում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը և խաթարում են միջազգային վստահությունը՝ Եվրամիությունը՝

1. Դատապարտում է Լաչինի միջանցքի շրջափակման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության ողբերգական մարդասիրական հետևանքները;

2. Հորդորում է Ադրբեջանին հարգել և իրականացնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը՝ հնարավորություն տալով ազատ տեղաշարժվել և ապահովել հիմնական ապրանքների և ծառայությունների հասանելիությունը՝ այդպիսով երաշխավորելով անվտանգությունը տարածաշրջանում և ապահովելով բնակիչների ապրուստը;

3. Ընդգծում է համապարփակ խաղաղության համաձայնագրի անհրաժեշտությունը, որը պետք է երաշխավորի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, կոչ է անում Ադրբեջանին՝ պաշտպանել Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի իրավունքները և զերծ մնալ իր բորբոքված հռետորաբանությունից, որով հայերին խտրականության ենթարկելու կոչ է անում և ստիպում է հայերին լքել Լեռնային Ղարաբաղը;

4. Կոչ է անում Ադրբեջանին՝ ապագայում ձեռնպահ մնալ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև տրանսպորտային, էներգետիկ և հաղորդակցական կապերի գործունեությունը խաթարելուց;

5. Խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների պաշտպաններին և ՀԿ-ներին որպես քավության նոխազ օգտագործելը և կոչ է անում ԵՄ-ին և անդամ պետությունների ներկայացուցչություններին աջակցել նրանց աշխատանքին;

6. Դատապարտում է ռուս «խաղաղապահների» անգործությունը. գտնում է, որ նրանց փոխարինումը ՄԱԿ-ի մանդատի ներքո ԵԱՀԿ միջազգային խաղաղապահներով պետք է դառնա հրատապ բանակցությունների թեմա,

7. Կոչ է անում միջազգային կազմակերպություններին տրամադրել անարգել մուտք դեպի Լեռնային Ղարաբաղ՝ իրավիճակը գնահատելու և անհրաժեշտ մարդասիրական օգնություն տրամադրելու համար;

8. Կոչ է անում ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ փաստահավաք առաքելություն կազմակերպել Լաչինի միջանցքում՝ տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար;

9. Կոչ է անում անհապաղ վերսկսել բանակցությունները առանց նախապայմանների՝ հիմնված Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա;

10. Կոչ է անում ԵՄ-ին ակտիվորեն ներգրավվել և ապահովել, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչներն այլևս պատանդ չլինեն Բաքվի ակտիվության, Ռուսաստանի ապակառուցողական դերի և Մինսկի խմբի անգործության տակ;

11. Հանձնարարում է իր նախագահին սույն բանաձևը փոխանցել Հայաստանին, Ադրբեջանին և միջազգային կառույցներին։

Տաթև Ֆռանգյան