Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Արարատ Միրզոյանին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը, որ Բաքուն մեկ ամիս է՝ չի պատասխանում Երևանի առաջարկներին ու սառեցրել է խաղաղության գործընթացը։

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն նշել է, որ հայկական կողմի նման հայտարարությունները զարմանալի են՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը հանդիսանում է կողմերի հարաբերությունների կարգավորման գործընթացի նախաձեռնողը, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ստորագրման։

«Ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել հայկական կողմին, որ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունները չեն ընթանում այնպես, ինչպես ներկայացնում է Հայաստանը։ Հայտնի է, որ խաղաղության պայմանագրի տեքստն Ադրբեջանը քննարկման է ներկայացրել անցյալ տարվա հոկտեմբերի 2-ին Ժնևում, իսկ փաստաթղթի քննարկումները շարունակվել են Վաշինգտոնում։ Չնայած որպես բանակցային գործընթացի շարունակություն 2022 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում երրորդ հանդիպում անցկացնելու պայմանավորվածությանը՝ հայկական կողմն էր, որ միակողմանիորեն չմասնակցեց հանդիպմանը՝ դրանով իսկ խախտելով բանակցային գործընթացը։ Ադրբեջանական կողմն ակնկալում է Հայաստանի համաձայնությունը հաջորդ հանդիպումն անցկացնելու համար՝ համաձայնեցնելու խաղաղ համաձայնագրի տեքստը, այլ ոչ թե խաղաղ գործընթացին վնասող սադրիչ հայտարարություններ»,- նշել է նա։

Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչն այդպես էլ չի ասել, թե ինչո՞ւ ադրբեջանական կողմը չի պատասխանում Հայաստանի առաջարկներին։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը դեկտեմբերի 23-ին Մոսկվայում հայտնել էր, որ Բաքուն ստացել է Հայաստանի առաջարկները։ Բայրամովն ասել էր, որ հասցրել է մի փոքր ուսումնասիրել առաջարկները, սակայն գործընկերների հետ մանրամասն քննարկում չի եղել։ Նա հավելել է, որ կա ընդհանուր պատկերացում փաստաթղթի հետ կապված։

«Դժվար է ասել՝ փաստաթուղթը բավարարո՞ւմ է մեզ։ Բնականաբար, գործընթացը հեշտ չէ, բարդ է։ Կողմերի դիրքորոշումները շատ դեպքերում տարբեր են, ուստի առաջարկները պետք է քննարկվեն մի քանի փուլով։ Այդ քննարկումների արդյունքում ավելի հստակ եք արտահայտում ձեր դիրքորոշումը մյուս կողմին և ավելի լավ եք հասկանում մյուս կողմի դիրքորոշումը։ Երեկ Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել իրենց ներկայացրած պայմաններով համաձայնագիրը։ Բայց մենք հասկանում ենք, որ պայմանագրերն այդպես չեն կնքվում։ Ելնելով այս տրամաբանությունից՝ մենք պատրաստ էինք հոկտեմբերի 2-ին Ժնևում մեր պայմաններով համաձայնագիր ստորագրել»,- ասել էր Ադրբեջանի արտգործնախարարը։

Էմմա Չոբանյան