Արմեն Աշոտյանը ևս ցանկանում է լինել դուխով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին՝  Հայաստան այցելած համանախագահների հետ հանդիպման ընթացքում արդյոք բարձրաձայնվե՞լ է հայկական կողմի բանակցային ռազմավարության մասին՝ բանակցություններին Արցախի մասնակցության  մասին և արդյոք խոսվե՞լ է հակառակորդի կողմից նկատվող կուտակումների մասին։ 

Հարցին ի պատասխան ՀՀ ԱԳ նախարար  Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ համանախագահների այսօրվա այցի ընթացքում այո՛, բարձրաձայնվել են այդ հարցերը: «Մենք շատ հստակ արտահայտել ենք մեր քաղաքականությունը և դիրքորոշումը Արցախի հարցում, մենք արտահայտել ենք մեր գերակայությունը, որը վերաբերում է բանակցային հարցում Արցախի մասնակցությանը։ Համանախագահներն էլ ժամանել են Հայաստան ճանաչողական այցով»,- ասաց նախարարը։ 

Արձագանքի մեջ պատգամավորը նկատեց, որ իր հարցադրումներն առաջացել են  տարածված հաղոդագրությունից, դրանց պատասխանները չգտնելուց հետո, ուստի խնդրեց նախարարության կողմից տարածված հաղորդագրություններով ևս հասարակությանն առավել շատ տեղեկատվություն ներկայացնել։ 

Արմեն Աշոտյանը խորհուրդ տվեց Արցախի վերաբերյալ քննարկումներին մասնակից դարձնել խորհրդարանական խմբակցություններին, որպեսզի իրենք էլ լինեն «միասնական, խրոխտ և դուխով»։ 

Մանրամասները՝ տեսանյութում։