«Արցախահայությունը պետք է զգա, որ մենակ չէ․ ներքաղաքական ու արտաքին սադրանքներին չպե՛տք է տրվենք»․ Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Խաղաղության ամենահուսալի երաշխավորը ազգային ներուժի գործածումն ու սեփական ուժերին ապավինելն է։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ խորհրդարանի ամբիոնից անդրադառնալով արցախահայության խնդիրներին ու նրանց կողքին լինելու կարևորությանը:

«Արցախցին հազարամյակներ շարունակ ապրել է իր հողում՝ Արցախում, ընտելացած է ու սովոր այդ հողին, բնության բոլոր տրամադրությունների ու կանոնների հետ ապրելուն, կապված է իր ծննդավայրին նաև հուզական խոր արմատներով:

Ամեն մարդ իր միջավայրն ունի, ու այդ վայրն այնպիսինը պետք է լինի, որ ոչ թե կյանք առնես ու հեռանաս, այլ մնաս, ապրես, արարես ու միշտ ուզենաս վերադառնալ: Այսօր մեր գերխնդիրն է անել հնարավոր ամեն բան, որ արցախահայությունը չզրկվի ճակատագրով իրեն վիճակված մայր հայրենիքից:

Այսօր արցախահայությունը պետք է զգա, որ մենակ չէ, բոլոր քաղաքական գործողություններից զատ պետք է զգա մի քանի կիլոմետր այն կողմ գտնվող իր հայրենակիցների անհանգստությունը, սերը և աջակցելու պատրաստակամությունը: Մենք պետք է հաղթահարենք անտարբերությունը, անկեղծությունը դարձնենք գերակա ու հասնենք իրական եղբայրության գաղափարին:

Հիմա մեզ մնում է միայն գիտակցել այս ամենն ու ամուր կամք դրսևորել՝ չտրվելով ներքաղաքական ու արտաքին քաղաքական սադրանքներին, բոլոր հնարավոր ռիսկերն ու մեր հնարավորությունները հնարավորինս ճիշտ հաշվարկենք ու գործենք միասնական»,- նշեց  Քոչարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։