Ադրբեջանը կրկին արգելափակել է Արցախի գազամատակարարումը

Լուրեր

29.10.2026 | 10:31
Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքը ԱԹՍ-ների հարձակման պատճառով սահմանափակվել է
29.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 29-ի դրությամբ
29.10.2026 | 10:04
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը կամային հաղթանակ է տարել Չեմպիոնների լիգայում
29.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 09:45
Լիլիթ Ստեփանյանն այսօր նշանակվելու է Կոտայքի մարզպետ
29.10.2026 | 09:30
ԱԱ. Պայքարի մեջ են մտնում ազատ ոճի ըմբիշները
28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
Բոլորը

Արցախում դադարեցվել է գազամատակարարումը. այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի պետնախարարի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը։ «Ադրբեջանը շարունակում է Արցախի հայաթափմանն ուղղված գործողությունները»,- գրել է նա։

Ավելի ուշ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ ժամը 13։00-ի դրությամբ Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատար խողովակը։
Վերջին տարում Ադրբեջանը Արցախի գազամատակարարումն արգելափակել է ոչ մեկ անգամ։ Դեռևս 2022-ի մարտի 8-ին մայրուղային բարձր ճնշման գազատարի վնասման պատճառով Արցախի ամբողջ տարածքում դադարեցվել էր գազամատակարարումը։ Հայաստանից Արցախ բնական գազ հասցնող խողովակաշարը վնասվել էր այն հատվածում, որը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ Մարտի 16-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմն սկսեց գազատարի վերանորոգման աշխատանքներ, որոնք ավարտվեցին մարտի 18-ին, իսկ գազամատակարարումը վերականգնվեց մարտի 19-ին։ Սակայն ընդամենը մի քանի օր անց՝ մարտի 21-ի երեկոյան, Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ Ադրբեջանը դադարեցրել է Արցախի գազամատակարարումը․ պարզվեց ադրբեջանական կողմը խողովակաշարի վրա փական է տեղադրել։ Գազամատակարարումը վերականգնվեց միայն մեկ շաբաթ անց՝ մարտի 28-ին։

Դեկտեմբերի 13-ին՝ Լաչինի միջանցքի փակման հաջորդ իսկ օրը, Ադրբեջանը կրկին արգելափակեց Արցախի գազամատակարարումը։ Արցախում ժամանակավորապես դադարեցվեցին գազով ջեռուցվող ուսումնական հաստատություններում դասերը, բենզինի բացակայության պայմաններում խնդրի առաջ կանգնեցին նաև գազով աշխատող ավտոմեքենաների վարորդները։

Դեկտեմբերի 16-ին Արցախի պետնախարարը ֆեյսուբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ գազամատակարարումը վերականգնվել է առանց «որևէ նախապայմանի, մեր կողմից առանց որևէ զիջումի»։ Պետնախարարը հայտնեց, որ գազամատակարարման վերականգնումից հետո կարող է բացվել նաև Լաչինի միջանցքը, սակայն դա տեղի չունեցավ։

Արցախը շրջափակման մեջ է արդեն 37 օր։ Ադրբեջանցի կեղծ «էկո-ակտիվիստներ»-ը Արցախը աշխարհին կապող միակ ճանապարհը փակեցին դեկտեմբերի 12-ին։ Շրջափակման հետևանքով Արցախում կա սննդի, դեղորայքի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների պակաս։

Անի Թամրազյան