Կողմ 67, դեմ՝ 5․ Գագիկ Բարսեղյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
Բոլորը

Շարունակվում են երեկ մեկնարկած ԱԺ հերթական քառօրյայի աշխատանքները։ Փակ գաղտնի քվեարկությամբ Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում ընտրեց Գագիկ Բարսեղյանին:

Քվեարկությունից հետո Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 72-ը, կողմ է քվեարկել 67 պատգամավոր, դեմ՝ 5-ը:

Գագիկ Բարսեղյանի թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

Թեկնածուն իր ելույթում նշել էր, որ համաշխարհային պրակտիկայում բարձրագույն աուդիտորական մարմինների հիմնական ազդեցության խողովակները խորհրդարանն ու հանրությունն են: «Եվ պատահական չէ, որ Հաշվեքննիչ պալատի մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով Հաշվեքննիչ պալատը հաշվեքննությունից բխող մասնագիտական և անկողմնակալ տեղեկատվությունը ներկայացնում է ԱԺ-ին և հանրությանը: Պետք է արձանագրենք, որ ԱԺ-ի հետ համագործակցությունը վերջին տարիներին ակտիվացել է, կազմակերպվել են քննարկումներ, որոնք վերաբերել են հաշվեքննությունների արդյունքներին, բարելավել են պետբյուջեի կատարմանն առնչվող եզրակացությունները և այլն»,- նշել էր Բարսեղյանը:

Նա վստահեցրել էր, որ հիմնվելով իր գիտելիքների, փորձի ու հմտությունների վրա, պատրաստ է առավելագույնս ներգրավվել բոլոր այն աշխատանքներում, որոնք կնպաստեմ ՀՀ-ում միջազգային չափորոշիչներին համապատասխան բարձրագույն աուդիտորական մարմին ունենալուն:

Մանրամասները՝ տեսանյութում։