ԱԺ-ն քննարկում է Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում Գագիկ Բարսեղյանի թեկնածությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ԱԺ-ն քննարկում է Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում Գագիկ Բարսեղյանի թեկնածությունը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Գագիկ Բարսեղյանի թեկնածությունը Ազգային ժողովին է ներկայացրել ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովը։

Նշենք, որ Գագիկ Բարսեղյանը Գագիկ Բարսեղյանը 1999 թվականից աշխատել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում, հետո ՀՀ վարչապետի աշխատակազմում։ 2002 թվականից նա աշխատել է ԱԺ-ում` որպես ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի փորձագետ։ Բարսեղյանը 2016 թվականից ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ է:

«Ցանկանում եմ վստահեցնել, որ, հիմնվելով իմ գիտելիքների, փորձի և հմտությունների վրա, պատրաստ եմ առավելագույնս ներգրավվել բոլոր այն աշխատանքներում, որոնք կնպաստեն ՀՀ-ում միջազգային չափորոշիչներին համապատասխան բարձրագույն աուդիտորական մարմին ունենալուն»,- իր ելույթում նշեց Բարսեղյանը՝ նաև ներկայացնելով իր դիտարկումները Հաշվեքննիչ պալատի գործունեության արդյունավետության բարձրացման վերաբերյալ։

Թեկնածուի դիտարկմամբ՝ համաշխարհային պրակտիկայում բարձրագույն աուդիտորական մարմինների հիմնական ազդեցության խողովակները խորհրդարանն ու հանրությունն են:

«Եվ պատահական չէ, որ Հաշվեքննիչ պալատի մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով Հաշվեքննիչ պալատը հաշվեքննությունից բխող մասնագիտական և անկողմնակալ տեղեկատվությունը ներկայացնում է ԱԺ-ին և հանրությանը: Պետք է արձանագրենք, որ ԱԺ-ի հետ համագործակցությունը վերջին տարիներին ակտիվացել է, կազմակերպվել են քննարկումներ, որոնք վերաբերել են հաշվեքննությունների արդյունքներին, բարելավել են պետբյուջեի կատարմանն առնչվող եզրակացությունները և այլն»,- նշեց Բարսեղյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։