Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականներն անհանգստությամբ հետևում են՝ ինչպես է Էրդողանը ջերմացնում հարաբերություններն Ասադի հետ․ Al Monitor

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

Սիրիայի կառավարության հետ հարաբերությունները վերականգնելու՝ Թուրքիայի ձգտումը երկրում շատ սիրիացիների փակուղու առաջ է կանգնեցրել, քանի որ Անկարան ճնշում է գործադրում Դամասկոսի վրա սիրիացիների վերադարձի շուրջ գործարքը կնքելու համար՝ նախընտրական տարում փախստականների դեմ տրամադրությունների աճի ֆոնին, գրում է Al Monitor-ը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադի հետ երկու երկրների պաշտպանության նախարարների հանդիպումից հետո՝ Մոսկվայում իրենց ռուս գործընկերոջ մասնակցությամբ եռակողմ բանակցությունների շրջանակում։ Թուրքիայի ՊՆ-ից հայտնում են, որ շրջադարձային հանդիպման օրակարգում առաջնային է եղել փախստականների հարցը։

Թուրքիայում գտնվող շատ սիրիացիներ չեն ցանկանում վերադառնալ, քանի դեռ Ասադը մնում է իշխանության ղեկին՝ վախենալով հալածանքներից: Մյուսները վախենում են Թուրքիայում նոր կյանք կառուցելու՝ ավելի քան մեկ տասնամյակի պայքարից հետո կրկին տեղահան լինելու հեռանկարից:

Հետազոտող Ֆոզիա ալ-Դարիդը, որը վերջերս է ստացել մագիստրոսի կոչումը Թուրքիայի Մարդինի Արթուքլու համալսարանում, չի էլ կարողանում պատկերացնել Սիրիա վերադարձը։ Նա Թուրքիայում ապրող սիրիացի 3,5 մլն փախստականներից մեկն է, քրտնաջան աշխատել է իր երկու երեխաներին Թուրքիայում բնակեցնելու համար, և այժմ ծրագրում է հաջորդ տարի սկսել աշխատել դոկտորական աշխատանքի ուղղությամբ:

«Մեզնից երկար ժամանակ պահանջվեց՝ հաղթահարելու մեր անցյալ կյանքն ու հիշողությունները Սիրիայում, որպեսզի կարողանանք առաջ շարժվել և նոր կյանք կսել», – ասել է նա Al-Monitor-ին:

Էրդողանի՝ Ասադի հետ հարաբերությունները բարելավելու ձգտումն ապշեցրել է բազմաթիվ փախստականների, այդ թվում՝ Օրվա Խալիֆային՝ սիրիացի ընդդիմադիր լրագրողի, որը բնակվում է Գազիանթեփում՝ սիրիական սահմանի մոտ:

«Դա անհանգստացնում է Թուրքիայի բոլոր սիրիացի փախստականներին, հատկապես նրանց, որոնք դեմ են սիրիական ռեժիմին, և նրանց, որոնք հետախուզվում են անվտանգության ուժերի կողմից։ Նրանց սիրիական ռեժիմին հանձնելու վախն օրեցօր ավելանում է»,- ասել է նա։

Ըստ միգրացիոն գործակալության տվյալների՝ դեկտեմբերի վերջին Թուրքիայում պաշտոնապես գրանցված մոտ 3,5 միլիոն սիրիացիներ շարունակում են մնալ այդ երկրում:

Փախստականները դարձել են առանցքային թեմա Թուրքիայում հունիսին նախանշված նախագահական և խորհրդարանական ընտրություններից առաջ։ Էրդողանի կառավարությունը պայքարում է գնաճի և այլ տնտեսական խնդիրների դեմ, միաժամանակ, աճում են փախստականների դեմ տրամադրությունները և ատելության հողի վրա հանցագործությունները:

Ընդդիմությունն ասում է, որ ընտրություններից հետո երկու տարվա ընթացքում կհեռացնի բոլոր սիրիացիներին: Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ թուրքերի գրեթե 60%-ը կողմ է Էրդողանի հանդիպմանն Ասադի հետ, ավելի մեծ թվով մարդիկ էլ ցանկանում են, որ սիրիացիները հեռանան: Շատ սիրիացիներ էլ կարծում են, որ Թուրքիայում երկարաժամկետ մնալն այլևս տարբերակ չէ, և սկսել են այլ պլաններ մշակել։

«Հնարավոր չէ միանալ մի հասարակության, որը մերժում է ձեզ»,- ասել է Մերսին քաղաքի Ազատ սիրիացի իրավաբանների ասոցիացիայի տնօրեն Ղազվան Քորոնֆուլը:

Արդյո՞ք Սիրիայի կառավարությունը կարող է կամ ցանկանում է նպաստել փախստականների լայնածավալ վերադարձին․այս հարցը նույնպես բաց է:

Քորոնֆուլը, սակայն, կանխատեսում է, որ Անկարան առաջիկա տարում կդադարեցնի սիրիացիների պաշտպանության ժամանակավոր ծրագիրը՝ անկախ ընտրությունների արդյունքներից։ Դա կհանգեցնի անկանոն միգրացիայի աճին դեպի Եվրոպա կամ Մերձավոր Արևելքի երկրներ, որոնք վիզաներ են առաջարկում սիրիացիներին:

«Ծովային ճանապարհով դեպի Եվրոպա ներգաղթի նոր ալիք կլինի՝ չնայած բոլոր դժվարություններին և մահվան վտանգներին, որոնց կբախվեն նրանք»,- ասել է նա։

Բոլոր սիրիացիները, որոնք հարցազրույց են տվել լրատվամիջոցին այս հրապակման համար, խոսել են արտաքսվելու աճող վախի մասին։ ՄԱԿ-ի տվյալներով՝ անցյալ տարի Թուրքիայից Սիրիա կամավոր վերադարձել է ավելի քան 29 հազար սիրիացի փախստական։

«Եթե ինձ արտաքսեն Սիրիա, անկախ նրանից՝ տարածքը վերահսկվում է «Ջաբհաթ ան-Նուսրա»-ի, թե՞ Թուրքիայի կամ սիրիական ռեժիմի հետ կապված խմբավորումների կողմից, ես կսպանվեմ»,- իր մտահոգությունն է հայտնել լրագրող Խալիֆան։

Էմմա Չոբանյան