Մեկ ամիս՝ շրջափակման մեջ․ Ալիևը չի թաքցնում՝ իրենց նպատակն Արցախի հայաթափումն է․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
14.12.2024 | 13:14
Զինված ուժերում իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերն իմ ամենօրյա ուշադրության ներքո են. ՄԻՊ
14.12.2024 | 12:52
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
14.12.2024 | 12:34
Փրկարարները ձիուն դուրս են բերել փոսից
14.12.2024 | 12:12
Նավթի գներն աճել են
14.12.2024 | 11:55
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ
Բոլորը

Ուղիղ մեկ ամիս Արցախի Հանրապետությունը շրջափակման մեջ է․ մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական կեղծ պատրվակներով փակ են պահում Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհը: Արցախում հումանիտար ճգնաժամն օրեցօր խորանում է։

Մի խումբ ադրբեջանցիներ, որոնց շարքում, սակայն, քաղաքացիական հագուստով զինվորականներ կան, որպես անկախ բնապահպան ներկայանալով՝ դեկտեմբերի 12-ին ռուս խաղաղապահների ներկայությամբ վրաններ տեղադրեցին ճանապարհի հենց մեջտեղում։ Նրանք պահանջում էին մուտքի հնարավորություն Կաշենի ու Դրմբոնի հանքավայրեր, որպեսզի «ստուգումներ» իրականացնեն, և փակեցին Լաչինի միջանցքը, երբ արցախցիները դեկտեմբերի 10-ին նրանց թույլ չտվեցին մտնել Կաշենի հանքավայր։ Ու թեև «Բեյզ Մեթըլս» ընկերության ղեկավարության հետ համատեղ Արցախի իշխանությունները որոշեցին ժամանակավորապես դադարեցնել հանքավայրի շահագործումը՝ մինչև միջազգային էկոլոգիական փորձաքննության ավարտը, Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, միևնույն է, չբացվեց։

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն այսօր հրավիրած խորհրդակցության ժամանակ շնորհակալություն է հայտնել Արցախի ժողովրդին բարդ իրավիճակին արդեն 1 ամիս դիմակայելու համար։

«Կա՛մ մենք ենթարկվում ենք Ադրբեջանի մոտեցմանը և դառնում ենք Ադրբեջանի քաղաքացի, կա՛մ պայքարում ենք, ապրում մեր հողի վրա»,- ասել է Վարդանյանը։

Իլհամ Ալիևը երեկ չի թաքցրել, որ իրենց նպատակն Արցախի հայաթափումն է, և որ միջանցքը փակվել է Ադրբեջանի իշխանությունների հրահանգով։ Ադրբեջանի ղեկավարը հայտարարել է, թե Լաչինի միջանցքը բաց է բոլոր արցախցիների համար, ովքեր ցանկանում են հեռանալ իրենց տնից։

«Եթե նրանցից ոմանք չեն ցանկանում դառնալ Ադրբեջանի քաղաքացի, Լաչինի ճանապարհը բաց է, նրանք կարող են ինքնուրույն հեռանալ, ոչ ոք նրանց չի խանգարի, կամ կարող են հեռանալ խաղաղապահների բեռնատարների օգնությամբ, ավտոբուսով»,- ասել է Իլհամ Ալիևը։

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն ասում է՝ Ալիևի հայտարարությունը նորություն չէր, իրենք այդ մասին պարբերաբար ահազանգում էին 44-օրյա պատերազմից հետո, և սա հստակ ահազանգ էր միջազգային հանրությանը։

«Ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը պիտի պատասխանատվություն ստանձնի․ Ալիևի հայտարարությունը խոստովանություն էր, որ պատրաստվում է քշել, հայ ժողովրդին հանել իր պատմական հայրենքից»,- ընդգծում է Արցախի ՄԻՊ-ը։

Մեկ ամսվա ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների, Արցախ չի մատակարարվել ավելի քան 12 հազար տոննա կենսական նշանակության ապրանք։ Շրջափակման պահից միջանցքով անցել են միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և ՌԴ խաղաղապահներին պատկանող մեքենաները։ Սննդի սղության պատճառով Արցախում փակվել է 41 մանկապարտեզ, 56 նախադպրոցական խումբ, 20 երկարօրյա ուսումնական հաստատություն։ Ստեփանակերտից ահազանգում են՝ շրջափակման պատճառով Արցախի 120 հազար բնակչությունը, այդ թվում՝ շուրջ 30 հազար երեխա, կանգնած է սովի վտանգի առջև: Շաքարավազը, ձեթը, մակարոնեղենը, բրինձը արցախցիները ստանում են պետական պահուստներից՝ կտրոններով։

Երեկվանից էլ էներգամատակարարման հովհարային անջատումներ են սկսվել․ պատճառն այն է, որ Ադրբեջանը թույլ չի տալիս վերականգնել իր վերահսկողության տակ անցած Աղավնո-Բերձոր հատվածով անցնող միակ բարձրավոլտ գծի վթարը։ Կասկածներ կան, որ վթարը միտումնավոր է եղել, քանի որ մինչև Աղավնոն Ադրբեջանին հանձնելն այդ հատվածում տեխնիկական խնդիրներ չեն եղել։

ՀՀ իշխանություններն այս ընթացքում ռուս խաղաղապահներին մեղադրում են պարտականնությունները լիարժեք չկատարելու մեջ։ Երեկ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունը պիտի ապահովի ՌԴ խաղաղապահ զորախումբը, քանի որ այն վերջիններիս վերահսկողության ներքո է, իսկ դա նշանակում է, որ որևէ այլ սուբյեկտ Լաչինի միջանցքում վերահսկողություն պիտի չունենա։

«2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքի վերաբերյալ իրավական պարտավորություններ են դրված, ըստ էության, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության վրա։ 6-րդ կետով ՀՀ-ի վերաբերյալ որևէ ձևակերպում չկա»,- ասել է Փաշինյանը։

Եթե ՌԴ խաղաղապահները, ինչպես հայտարարում են իշխանությունները, չեն կատարում եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, Հայաստանը Լաչինի հարցով ինչո՞ւ չի դիմում ՄԱԿ-ի ԱԽ։

«Եթե մենք այդ հարցով դիմենք Անվտանգության խորհուրդ, նշանակում է՝ դիմում ենք նաև ընդդեմ Ռուսաստանի, այսինքն՝ մեզ պետք է, որ ԱԽ-ում որոշումն ընդունվի, ոչ թե ուղղակի դիմենք»,- երեկ հրավիրած ասուլիսի ժամանակ ընդգծել է ՀՀ վարչապետը։

Արցախի անվտանգության երաշխավոր համարվող Հայաստանի ղեկավարը ևս մեկ անգամ շեշտել է՝ ԼՂ-ին վերաբերող հարցերով պիտի զբաղվի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, Հայաստանն էլ կաջակցի։

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ Արցախը, անշուշտ, պիտի ներկայացված լինի բանակցություններում, բայց ՀՀ վարչապետը պիտի հաշվի առնի մեկ բան․ «Ինձ համար անհասկանալի է, որ ՀՀ-ն ուղղակի կաջակցի։ Հայաստանը ևս պիտի իր մասնակցությունն ունենա, և պետք չէ մոռանալ, որ եռակողմ հայտարարության տեքստի տակ 3 երկրների ղեկավարների ստորագրություններն են»։

Արցախի շրջափակման մեջ հայտնվելու առաջին իսկ օրերից բողոքի ակցիներ են կազմակերպվում Երևանում և Արցախում։ Դեկտեմբերի 14-ին Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, որն աշխատանքային այցով Երևանում էր և Արցախ վերադառնալ չի կարողանում, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև մեկ շաբաթ շարունակ նստացույց էր իրականացնում։ Դեկտեմբերի 20-ին ՄԱԿ ԱԽ-ում քննարկվեց Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը․ անդամների մեծ մասն Ադրբեջանին կոչ արեց ապաշրջափակել միջանցքը, իսկ դեկտեմբերի 26-ին Երևանի Հանրապետության հրապարակից մի խումբ ակտիվիստներ ավտոերթով փորձել էին շարժվել Ստեփանակերտ, սակայն չէին կարողացել հասնել Լաչինի միջանցք, քանի որ խաղաղապահներն անվտանգության երաշխիքներ չէին տվել։ Արցախցիներն էլ մի քանի անգամ փորձել էին հանդիպել խաղաղապահների հրամանատարի հետ, սակայն ապարդյուն։ Այս ակցիաներն առայժմ որևէ արդյունք չեն տվել․ Արցախի կյանքի ճանապարհը շարունակում է փակ մնալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան