Թուրքիան Ուկրաինային կասետային զինամթերք է մատակարարում․ Foreign Policy

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիան անցյալ տարվա վերջից սկսել է կասետային հրետանային զինամթերք մատակարարել Ուկրաինային: Այս մասին գրում է Foreign Policy-ն՝ հղում անելով ԱՄՆ-ի և Եվրոպայի անանուն պաշտոնյաներին։ Աղբյուրի տվյալներով՝ ավելի վաղ Կիևն անհաջող փորձել է նման մատակարարումներ ստանալ ԱՄՆ-ից։

Ըստ հրապարակման՝ Թուրքիան Ուկրաինային է ուղարկում, այսպես կոչված, առաջադեմ երկակի նշանակության զինամթերք (DPICM), որն արտադրվել է այս երկրում Սառը պատերազմի տարիներին՝ ԱՄՆ-ի հետ համաձայնագրով։ Այս արկերը նախատեսված են տանկեր ոչնչացնելու համար, և կրակելիս դրանցից յուրաքանչյուրը վերածվում է 88 ավելի փոքր զինամթերքի։

Կասետային զենքն արգելված է 2010 թվականին ընդունված միջազգային կոնվենցիայով, սակայն դրան չեն միացել Ուկրաինան, Թուրքիան, ԱՄՆ-ը և Ռուսաստանը։

Կասետային զինամթերքի հիմնական վտանգն այն է, որ նման արկերը կամ հրթիռները կրում են բազմաթիվ անկախ փոքր պայթուցիկ սարքեր, որոնք ազդում են մեծ տարածքների վրա: Ընդ որում, դրանց որոշակի մասը չի պայթում, և դեռ երկար տարիներ դրանք կարող են վտանգ ներկայացնել խաղաղ բնակչության համար։

Ամերիկյան օրենքներն արգելում են DPICM-ի արտահանումը հենց չպայթող զինամթերքի մեծ համամասնության պատճառով, պարզաբանում է Foreign Policy-ն։

Ըստ հրապարակման հեղինակների՝ Թուրքիայի իշխանությունները մի քանի ամիս շարունակ փորձում էին թաքցնել Ուկրաինային նման արկերի մատակարարումը։ Լրագրողները հայտնում են, որ զինամթերքի մատակարարումը սկսվել է նոյեմբերին, սակայն դեռ պարզ չէ՝ արդյո՞ք դրանք արդեն օգտագործվում են մարտի դաշտում։

«Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը մերժեց [Ուկրաինային] կասետային զինամթերքի մատակարարումը, Թուրքիան դարձավ միակ վայրը, որտեղ նրանք կարող էին ձեռք բերել դրանք։ Սա ցույց է տալիս, որ թեև Թուրքիան փորձում է որոշ առումներով հաճոյանալ Ռուսաստանին, սակայն Ուկրաինային տրամադրում է շատ կարևոր ռազմական աջակցություն»,- մեջբերում է պարբերականը իր աղբյուրներից մեկին:

Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատունը և Ուկրաինայի Պաշտպանության նախարարությունը չեն պատասխանել Foreign Policy-ի խնդրանքին՝ մեկնաբանել կասետային զինամթերքի մատակարարումների վերաբերյալ տեղեկությունը։

Ըստ ամսագրի՝ Թուրքիան արտադրել է և՛ 155 միլիմետրանոց կասետային զինամթերք (դրանք օգտագործվում են ՆԱՏՕ-ի երկրների բազմաթիվ համակարգերում), և՛ 122 միլիմետրանոց, որոնք ավելի հարմար են խորհրդային, ռուսական և ուկրաինական զինատեսակներին։

Հրապարակման հեղինակները գրում են, որ Ուկրաինային կասետային զինամթերք է պետք, մասնավորապես, Դոնբասի բաց տարածքներում ռուսական պատնեշները ճեղքելու համար։ Բացի այդ, նման արկերը կարող են որոշակիորեն փոխհատուցել մարտական ​​լարված պայմաններում սովորական զինամթերքի պակասը։

Foreign Policy-ն մեջբերել է ուկրաինացի զինվորականների խորհրդական և Thayer Leadership-ի ղեկավար Դեն Ռայսի խոսքերը, ըստ որի՝ «յուրաքանչյուր 4-րդ հրթիռային արկից ինչ-որ մեկը զոհվում է»։

«Կարծում եմ, որ DPICM-ը, հավանաբար, կարող է բարելավել այս ցուցանիշը 20 անգամ: Այսպիսով, յուրաքանչյուր կրակոցին բաժին կընկնի 10 մահացած ռուս»,- կարծում է Ռայսը:

Տաթև Ֆռանգյան