Լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալումը մարտահրավեր և ուշադրություն պահանջող հարց է

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
 Հունիսի 12-ը առողջապահական համակարգում նշվում է որպես Լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալման օր: Այս խնդիրը համարվում է 21-րդ դարի նոր մարտահրավեր ու պահանջում է լուրջ ուշադրություն: Ողջ աշխարհում այս խնդրի տարածվածությունն, ըստ վիճակագրության, 25-30% է մեծահասակների և 8%՝ երեխաների մոտ: Լյարդի ոչ ալկոհոլային ճարպակալումը այսօրվա ոչ ինֆեկցիոն էպիդեմիա է: Սա ճարպային կուտակումն է լյարդի հյուսվածքներում՝ լյարդի քաշի 5%-ի և ավելի չափով: Պետք է տարբերել ոչ ալկոհոլային հեպատոզն ալկոհոլայինից, քանի որ սա առանձնանում է: Ոչ ալկոհոլային ճարպային հեպատոզը ենթադրում է հիվանդությունների մի ամբողջ շարք այն մարդկանց մոտ, որոնք չունեն ալկոհոլի չարաշահում, վիրուսային հեպատիտներ: Ոչ ալկոհոլային ճարպային լյարդը խնդրի ամենավաղ դրսևորումն է` առանց լյարդի բորբոքման: Եթե այն ուղեկցվում է լյարդի բորբոքումով, կրում է ավելի արագ զարգացող և ավելի լուրջ կլինիկական ձև: Խնդիրն առավելապես առնչվում է բնակչության որոշ ռիսկային խմբերի՝ բարձր ճնշում, դիաբետ, ճարպային փոխանակության խանգարում, բարձր խոլեստերին, ավել քաշ ունեցողներին, 45 և բարձր տարիքի մարդկանց: Չնայած հիվանդությունը զարգանում է առանց առանձնահատուկ նշանների, այնուամենայնիվ, ունի որոշակի դրսևորումներ՝ որովայնի աջ կեսում (թուլակող) ծանրության զգացողություն, անհարմարավետություն, ընդհանուր թուլություն, հոգնածություն: Դրա բացահայտումը և խնդիրների վաղաժամ կանխումը ենթադրում է պարբերաբար հաճախել մասնագիտական խորհրդատվության: Այլապես խնդրի զարգացումը կարող է զարգացնել քրոնիկ հեպատիտ, լյարդի ցիրոզ և լյարդի առաջնային ուռուցք: Ինչպես լյարդային, այնպես էլ արտալյարդային հիվանդություններով հիվանդացությունը և մահացությունն աճում են ողջ աշխարհում, այդուհանդերձ, դրանք համարվում են կառավարելի և կանխարգելվող: