ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև նոր պատերազմը կլինի ավելի կարճ, բայց ոչ պակաս դրամատիկ․ Միջազգային ճգնաժամային խմբի կանխատեսումը

Լուրեր

18.04.2024 | 18:41
Ես կպայքարեմ Պուտինի դեմ. Յուլիա Նավալնայա
18.04.2024 | 18:33
Վարչապետն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր
18.04.2024 | 18:24
Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, բենզալցակայանը նաև ապամոնտաժվել է
18.04.2024 | 18:16
Փարիզը որոշել է մենակ չթողնել Հայաստանին՝ ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի, ինչու ԱՄՆ-ն չի կարող նույնն անել․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր
18.04.2024 | 18:09
Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, Ակնայի ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնը փակվում է․ ԼՈՒՐԵՐ
18.04.2024 | 18:09
Փոփոխություններ հանրակրթական դպրոցների կանոնադրությունում
18.04.2024 | 18:04
Միանշանակ կազմակերպված գործողություններ են եղել. Կարպետյանցը՝ Սամվել Վարդանյանի ծեծի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 17:59
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ
18.04.2024 | 17:53
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ
18.04.2024 | 17:44
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է․ հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
18.04.2024 | 17:43
Կասկածներ ունեմ, որ ծեծի ենթարկողները կարող էին լինել ոստիկանության աշխատակիցներ. իրավապաշտպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 17:25
ԵՄ-ն՝ Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալու մասին
18.04.2024 | 17:19
Օմբուդսմենը դատապարտել է Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնությունը․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.04.2024 | 17:08
Իրանը սպառնում է հարվածներ հասցնել Իսրայելի միջուկային կենտրոններին
18.04.2024 | 16:56
Քաղաքական իշխանություններն են կանգնած այս ամենի հետևում. Սամվել Վարդանյանի փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եթե ուկրաինական պատերազմն արտացոլվել է ամբողջ աշխարհի ճգնաժամերի վրա, ապա դրա ազդեցությունը հատկապես սուր է եղել Հարավային Կովկասում: Լեռնային Ղարաբաղի շուրջ իրենց վերջին պատերազմից երկու տարի անց Հայաստանն ու Ադրբեջանը կարծես թե գնում են դեպի մեկ այլ առճակատում: Ուկրաինայում Ռուսաստանի ձախողումները խաթարել են հաշվարկները տարածաշրջանում, գրում է Միջազգային ճգնաժամային խումբը՝ ներկայացնելով տասը հակամարտություն, որոնց պետք է ուշադրություն դարձնել 2023-ին։Ըստ այդմ տասը հակամարտություններն են՝ Ուկրաինա, Հայաստան և Ադրբեջան, Իրան, Եմեն, Եթովպիա, Կոնգոյի և Մեծ լճերի Դեմոկրատական Հանրապետություն, Սահել, Հաիթի, Պակիստան, Թայվան։
Զեկույցում նշվում է, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև նոր պատերազմը կլինի ավելի կարճ, բայց ոչ պակաս դրամատիկ, քան 2020 թվականի վեցշաբաթյա հակամարտությունը: Այդ պատերազմի արդյունքում, որի հետևանքով զոհվեց ավելի քան 7000 զինվոր, ադրբեջանական ուժերը դուրս մղեցին Լեռնային Ղարաբաղի անկլավի մի մասից և մոտակա շրջաններից հայկական ուժերին, որոնք 1990-ականների սկզբից վերահսկվում էին հայկական ուժերի կողմից։ Մոսկվան ի վերջո միջնորդեց հրադադարի հաստատումը:
Այդ ժամանակից ի վեր հավասարակշռությունն ավելի է փոխվել հօգուտ Ադրբեջանի։ Հայկական բանակը չի համալրել իր զորքերը և սպառազինությունը, քանի որ Ռուսաստանը՝ զենքի ավանդական մատակարարը, պաշարների պակաս ունի: Ադրբեջանն, ընդհակառակը, զարգանում է։ Նրա բանակը մի քանի անգամ գերազանցում է Հայաստանին, շատ ավելի լավ զինված է և աջակցվում է Թուրքիայի կողմից։ Ադրբեջանական գազի նկատմամբ եվրոպական պահանջարկի բարձրացումը նույնպես քաջալերել է Բաքվին:
Ռուսաստանի դժվարությունները Ուկրաինայում կարևոր են նաև այլ առումներով. 2020 թվականի հրադադարի շրջանակներում ռուս խաղաղապահները տեղակայվել են Լեռնային Ղարաբաղի դեռևս հայերով բնակեցված շրջաններում։ Ռուսաստանը ուժեղացրել է իր սահմանապահներն ու զինվորական անձնակազմը հայ-ադրբեջանական սահմանի այն հատվածներում, որոնք պատերազմից հետո դարձել են նոր առաջնագիծ: Գաղափարն այն էր, որ զորախումբը, թեև փոքրաթիվ, կզսպի հարձակումները։
Սակայն ռուսական ուժերը չեն դադարեցրել վերջին տարվա մի քանի բռնկումները: Ադրբեջանական զորքերը մարտ և օգոստոս ամիսներին ավելի շատ տարածքներ են գրավել Լեռնային Ղարաբաղում, այդ թվում՝ ռազմավարական լեռնային դիրքեր։ Սեպտեմբերին ադրբեջանական զինուժը գրավել է Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը։ Հարձակումների յուրաքանչյուր մենամարտ գնալով ավելի արյունալի է դառնում:
Սակայն Ուկրաինայի պատերազմը ստվերել է խաղաղ բանակցությունները։ Մոսկվան պատմականորեն հակված է առաջնորդելու Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղարար ջանքերը: Ենթադրվում էր, որ 2020 թվականի հրադադարը կբացեր առևտուրը տարածաշրջանում, այդ թվում՝ վերականգնելով Հայաստանի տարածքով ուղիղ ճանապարհը Ադրբեջանից դեպի Նախիջևան: Առևտրի բարելավումը ճանապարհ կհարթի Լեռնային Ղարաբաղի ապագայի փշոտ հարցի շուրջ փոխզիջումների գնալու համար։
2021 թվականի վերջին Մոսկվան ընդունեց Հայաստանի և Ադրբեջանի միջև Եվրամիության գլխավորած նոր միջնորդությունը՝ հուսալով, որ դա կուժեղացնի Ռուսաստանի խաղաղարարությունը, որը քիչ առաջընթաց էր գրանցում: Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր, սակայն, Մոսկվան ԵՄ դիվանագիտությունը դիտարկում է որպես Ռուսաստանի ազդեցությունը զսպելու ավելի լայն ջանքերի մի մաս: Չնայած արևմտյան մայրաքաղաքների փորձերին, Կրեմլը հրաժարվում է ներգրավվել:
Արդյունքում, շուրջ երկու համաձայնագրերի նախագիծ է շրջանառվում. մեկը պատրաստվել է Ռուսաստանի կողմից, իսկ մյուսը` Հայաստանն ու Ադրբեջանը մշակել են Արևմուտքի աջակցությամբ (որի շատ հատվածներում կան հակադիր տեքստեր, որոնք առաջարկվել են երկու կողմերի կողմից):
Յուրաքանչյուր նախագծում անդրադարձ կա առևտրին և հայ-ադրբեջանական սահմանի կայունացմանը, իսկ Լեռնային Ղարաբաղի հայերի ճակատագիրը թողնված է առանձին և առայժմ չնախաձեռնված գործընթացի: Երկկողմ ուղին, որին աջակցում է Արևմուտքը, հավանաբար ավելի խոստումնալից է, մասամբ այն պատճառով, որ այն տեղում է մշակվել, թեև անհասկանալի է, թե ինչպես կարձագանքի Մոսկվան, եթե այդ համաձայնությունը կայանա:
Ամեն դեպքում, երկու կողմերը հեռու են իրարից։ Բաքուն ունի բոլոր խաղաքարտերը, և գործարքից նա ավելի կշահի, հատկապես առևտրի և արտաքին հարաբերությունների առումով, քան ռազմական:
Վտանգն այն է, որ բանակցությունները ոչ մի տեղ չեն տանի կամ հերթական ռազմական բախումը կխորտակի թե՛ Մոսկվայի, թե՛ Արևմուտքի հովանավորած ուղիները, և Ադրբեջանը ուժով կվերցնի այն, ինչ կարող է։

Տաթև Ֆռանգյան