Թրամփը հայտարարել է, որ անհանգստացած էր Նեթանյահուի՝ Բեյրութին հարվածների մասին հայտարարության կապակցությամբ

Լուրեր

06.11.2026 | 16:47
Պապոյանն աշխարհից երկու անգամ կտրված է. Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:38
ԵՏՄ զեկույցը ՀՀ-ում է գրվել, հղումներ կան, որ ընդդիմադիր թերթերի կայք են տանում. Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:36
Ծանրամարտի ԱԱ. Գարիկ Կարապետյանը զրո ստացավ
06.11.2026 | 16:29
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական համաձայնագիրը
06.11.2026 | 16:18
Անհիմն կերպով ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ ապրանքների մուտքը. Պապոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 16:14
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
06.11.2026 | 15:51
Բենիամին Նեթանյահու, թե՞ Գադի Այզենկոտ․ Իսրայելի նախագահ Հերցոգը կիրակի օրը կհայտարարի, թե ում է հանձնարարում կառավարություն ձևավորել
06.11.2026 | 15:36
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
06.11.2026 | 15:00
Իրանը Կատարի միջոցով միջուկային առաջարկ է ուղարկել ԱՄՆ-ին
06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «անհանգստացած էր» Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից Բեյրութին իսրայելական հարվածների մասին հայտարարության պատճառով, քանի որ ԱՄՆ-ն աշխատում է Իրանի հետ խաղաղության համաձայնագրի ուղղությամբ, գրում է CNN-ը։

«Ես չէի ասի՝ զայրացած։ Ես մի փոքր անհանգստացած էի Լիբանանի հետ նրա անդադար կռիվներից, որոշ պահի ես ասացի՝ «Բիբի, մենք պետք է դադարեցնենք սա»»,- ասել է Թրամփը Նեթանյահուի հետ այս հարցի շուրջ ունեցած հեռախոսազրույցի մասին։

The New York Post-ի հետ զրույցում ԱՄՆ նախագահը նշել է, որ երկու առաջնորդներն ունեն «շատ լավ հարաբերություններ» և «շատ լավ են համագործակցել»։ Թրամփը նաև ասել է, որ եթե ինքը չսկսեր Իրանի հետ պատերազմը, «Իսրայել չէր լինի»։

«Ես չեմ ուզում ոչ մեկին ձանձրացնել, բայց ես սկսեցի, որովհետև մենք չենք կարող թույլ տալ, որ նրանք ունենան միջուկային զենք։ Հիմա դա վերաբերում է Իսրայելին, քանի որ նրանք, հավանաբար, առաջինը կլինեին հարվածի տակ։ Իսրայել չէր լինի»,- ասել է նա։

Թրամփը նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգներին «պետք չէ» Իրանում ցամաքային գործողություններ իրականացնել՝ ամիսներ շարունակ տևած ռմբակոծությունների հաջողության շնորհիվ։

«Մեզ այս պահին ցամաքային զորքեր պետք չեն։ Մենք դա արեցինք, մենք ոչնչացրեցինք նրանց բանակի մեծ մասը միայն ռմբակոծությամբ։ Մենք ոչ մեկին գետնին չենք  ուղարկել։ Դուք չեք ցանկանա դա անել, եթե կարող եք խուսափել դրանից»,- հավելել է ԱՄՆ նախագահը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի