«Գյումրին ալամ աշխարհի չեմպիոն քաղաքն է, կբացենք սպորտի թանգարան»․ Գյումրու քաղաքապետ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գյումրիում 2023 թվականին կբացվի սպորտի թանգարան, այն կտեղակայվի զբոսաշրջային գոտիներից մեկում՝ կայարանամերձ հրապարակում։

Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։

«Ես ամենաշատ չեմպիոններ ունեցող քաղաքի ղեկավարն եմ, Գյումրին ալամ աշխարհի չեմպիոն քաղաքն է, այդ պատճառով էլ ուզում ենք սպորտի թանգարան ունենալ։

Կայարանամերձ հրապարակում ոստիկանության նախկին շենքն ենք ուզում վերցնել։ Մեր սպորտսմենների ունեցած նվաճումներն ու ձեռքբերումները ցույց տանք համայն աշխարհին, հյուրերին, գան, տեսնեն, թե թվով քանի սպորտսմեն որ թվականին ենք ունեցել, օլիմպիական, աշխարհի, Եվրոպայի չեմպիոններն ովքեր են։

Իմ կարծիքով ողջ աշխարհում չկա նման քաղաք, որ ունենալով ոչ շատ բնակչություն, ունենա այդքան շատ չեմպիոններ։ Ի վերուստ է մեզ տրված, մեր տղաները ոչ լավ պայմաններ ունենալով, սակայն կամքի ուժ ունենալով, նման հաջողություններ են արձանագրել»,-ասաց Վարդգես Սամսոնյանը։

Գյումրու քաղաքապետը նշեց, որ ոստիկանության շենքը համայնքապատկան չէ, այն ՀՀ կառավարության պետական գույք է համարվում, բանակցում են, որ տրամադրեն սպորտի թանգարան հիմնելու համար։

«Հենց տրամադրեցին, աստիճանաբար, սուբվենցիոն ծրագրով կամ ֆինանսական այլ միջոցներով կփորձենք իրականացնել Գյումրու համար կարևոր այդ ծրագիրը»,-ասաց քաղաքապետը։

Արմիկ Մովսիսյան