280 հազար դոլար՝ հարկատուի գրպանից. դատավորների սխալ կայացրած վճիռների համար 2022-ին մեր վճարած գինը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.01.2026 | 09:45
Հրդեհ տանը․ տուժածներ չկան
16.01.2026 | 09:26
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են
15.01.2026 | 23:35
Ավարտվել է ՀՀ շախմատի առաջնությունների 3-րդ խաղափուլը․ Զավեն Անդրիասյանը միանձնյա առաջատար է
15.01.2026 | 23:17
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
15.01.2026 | 23:03
Ֆուտզալի Հայաստանի հավաքականի հերթական հաղթանակը
15.01.2026 | 22:57
ՀՀ ԱԳ փոխնախարարը և Կարլ Կրեսը քննարկել են օգոստոսի 8-ի հուշագրերի իրականացմանն ուղղված քայլերը
15.01.2026 | 22:37
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
15.01.2026 | 22:24
Grok չաթբոտն այլևս չի կարողանա «մերկացնել» մարդկանց
15.01.2026 | 22:10
Սաուդյան Արաբիան, Կատարը և Օմանը համոզել են Թրամփին՝ «Իրանին հնարավորություն տալ». AFP
15.01.2026 | 21:54
Մինեապոլիսում ներգաղթի աշխատակիցը կրակել է վենեսուելացի ներգաղթյալի ոտքին
15.01.2026 | 21:41
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.01.2026 | 21:29
Հեռախոսներ են ներկրել մաքսանենգ ճանապարհով. ՊԵԿ-ը՝ կոմիտեի ձերբակալված պաշտոնյաների մասին
15.01.2026 | 21:13
Անկախ ԲԴԽ կազմից՝ Խորհուրդը չի կարող Դավիթ Հարությունյանի գործով տրիբունալ լինել. փաստանամ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2026 | 21:00
Ադրբեջանի հարձակումը կլինի ԱՄՆ-ի շահի դեմ․ ՀՀ է գալիս ամերիկյան ֆինանսը և տնտեսական շահը․ Արմինե Մարգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2026 | 20:45
10,000 դոլար կաշառք՝ դատավորներին. երեք անձ ամբաստանյալի աթոռին է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նանա Մուրադյանի որդին ընդամենը 3 ամիս է հասցրել ծառայել Արցախի զորամասներից մեկում․ 18-ամյա Վալերիկ Մուրադյանը բանակ էր զորակոչվել 2009 թվականի նոյեմբերի 25-ին։ 2010 թվականի մարտի 15-ին ժամը 00։35-ին զորամասի սպայական սենյակի հետնամասում՝ երկաթյա ձողին պարանից կախված վիճակում հայտնաբերվել է Մուրադյանի մարմինը։ Քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով, որդեկորուս մայրը, սակայն, պնդում է՝ որդուն սպանել են։

Նախաքննական մարմնի կողմից քննությունը շատ արագ կասեցվեց, մեկ տարի անց՝ կրկին վերսկսվեց, սակայն, ըստ Մուրադյանի, այդպես էլ իրական քննություն տեղի չունեցավ՝ արդեն 13 տարի է գործը դեռևս նախաքննության փուլում է։ Ներպետական ատյանները սպառելուց և արդարություն չգտնելուց հետո, զինծառայողի մայրը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Ստրասբուրգյան դատարանը ՀՀ-ին պարտավորեցրել է 20,000 եվրո փոխհատուցում տրամադրել դիմումատու Նանա Մուրադյանին։ Մոր խոսքով` գումարը որևէ կերպ չի կարող ամոքել 13 տարի անթեղված վիշտը։

280 հազար դոլար կամ 262,850 եվրո․ միայն անցնող տարում ՀՀ Կառավարությունն այսքան գումար է փոխհատուցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով դիմումատուներին։ 2022 թվականին ընդդեմ ՀՀ-ի ստրասբուրգյան դատարանը երկու տասնյակից ավելի վճիռներ է կայացրել, որոնց թվում են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի և այլոց մասով դատական ակտերը: Վերջինները, սակայն, դեռ տարիներ առաջ ՄԻԵԴ դիմումում որևէ փոխհատուցման պահանջ չէին ներկայացրել, փոխարենը դատարանին խնդրել էին ազատության և անձնական անձեռնմխելիության, հավաքների ազատության իրավունքը ճանաչել, որը տարեսկզբի վճռով բավարարվել էր:

Ստրասբուրգյան դատարանի վճիռներից պարզ է դառնում, որ ՀՀ-ում ամենահաճախը խախտվել է արդար դատաքննության իրավունքը, երկրորդ տեղում ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտումն է: Այնինչ, շատ դեպքերում խախտվում է առաջնայինը՝ կյանքի և խոշտանգումներից զերծ մնալու բացարձակ իրավունքը:

Հատկանշական է, սակայն, այն հանգամանքը, որ հատկացումները փաստացի, կատարվում են հարկերից ստացված միջոցների հաշվին: Ստացվում է՝ հասարակ քաղաքացին, նախ՝ որպես հարկատու վճարում է քննիչին, դատախազին, դատավորին և դատաիրավական համակարգի մյուս աշխատողներին, որպեսզի նրանք որակյալ աշխատանք իրականացնեն, մինչդեռ, տարիներ անց պարզ է դառնում, որ նույն քաղաքացին կրկին վճարում է, այս անգամ՝ ՀՀ դատաիրավական համակարգից տուժած անձանց, որոնց իրավունքները խախտվել են դատաիրավական համակարգի սխալ և թերի կատարված աշխատանքի պատճառով: Իրավապաշտպանների կարծիքով՝ սա անընդունելի է, պետք է պատասխանատվության ենթարկվեն ոչ արդյունավետ արդարադատություն իրականացնողները։

Պատասխանատվության ենթարկելու մասով 2022-ին նոր նախագիծ ներկայացրեց Արդարադատության նախարարությունը՝ սահմանադրական օրենքների նախագծում փոփոխություններ առաջարկելով: Դրանցով հնարավորություն էր նախատեսվում մինչև 15 տարվա վաղեմություն ունեցող ՄԻԵԴ վճիռներով բացահայտված խախտումներով դատավորի նկատմամբ հարուցել կարգապահական վարույթներ: Սպասվող փոփոխությունը դատավորների շրջանում դժգոհության ալիք էր բարձրացրել։

Ինչո՞վ է պայմանավորված այս փոփոխությունը։ Ըստ հիմնավորման՝ դատավորների անհամատեղելիության պահանջներն ու կարգապահական պատասխանատվության օրենսդրական մեխանիզմներն անորոշ են, առկա են բացեր, իսկ նախագծի ընդունմամբ ակնկալվում է հստակեցնել դատավորներին ներկայացվող անհամատեղելիության պահանջները՝ որպես լիազորությունների դադարեցման հիմք:

Թեև փոփոխությունը բավականին բուռն քննարկվեց ինչպես դատաիրավական համակարգում, այնպես էլ խորհրդարանում, սակայն դա չխանգարեց, որ նախագիծն ընդունվի։ Իրավապաշտպանների մտահոգությունն այն էր, որ օրենքն էական դեր չի ունենա․ կարճ ժամանակ անց այս վարկածը հաստատվեց, երբ մի շարք աղմկահարույց քաղաքական գործերով հայտնի դատավոր Մնացական Մարտիրոսյանի թեկնածությունը ԲԴԽ-ն առաջադրեց Հակակոռուպցիոն դատարանի դատավորի պաշտոնում։

Այնինչ, իրավապաշտպանների պնդմամբ, Մարտիրոսյանի լիազորություններն առաջինը պետք է դադարեցվեին. Մարտի 1-ի գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված բողոքների մեծ մասը քննել է հենց Մնացական Մարտիրոսյանը, ինչի մասով ՀՀ-ն մինչ օրս տասնյակ հազարավոր եվրոների փոխհատուցում է տրամադրում դիմումատուներին: Իշխանությունը, սակայն, որպես արդարացում առաջ է քաշում այն միտքը, որ եթե ընդդեմ ՀՀ-ի վճիռների գործերով բոլոր դատավորների լիազորությունները դադարեցնեն, ապա Հայաստանն առանց դատական համակարգի կմնա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան