Հաջողության հիմքում մեր միասնությունն է․ ՀՀ ոստիկանապետի շնորհավորանքը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Լուրեր

09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ոստիկանության պետը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

«Ոստիկանության կոլեգիայի անունից և անձամբ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորում եմ ոստիկանության անձնակազմին, վետերաններին, բոլորի ընտանիքներին ու հարազատներին:

2022 թվականը կարևոր տարի էր հասարակական կարգի ապահովման և հանցավորության դեմ պայքարի մեր առաքելության իրականացման, համակարգի բարեփոխումների ընթացքը հաստատապես շարունակելու և ոստիկանության գործունեության հանդեպ հանրային հավատի ամրապնդման գործում:

Ոստիկանությունը կրկին կոռուպցիայի, անօրինականության, սոցիալական անարդարության դեմ պայքարի առաջին գծում էր՝ հանուն օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքի գերակայության և համակարգի ինքնամաքրման շարունակական գործընթացով հավաստելով հավատարմությունն իր կոչմանն ու գործին:

Անցած տարին ևս մեկ քայլ էր բարեփոխումների իրականացման ուղղությամբ, ինչի վկայությունը պարեկային ծառայության կայացումն է մայրաքաղաքում և ոստիկանական աշխատանքի այս արդիական եղանակի ներդրումն ու ընդլայնումը հանրապետության մարզերում:

Պարեկային ծառայության արդյունավետ աշխատանքը կարևոր ձեռքբերում է ոչ միայն մեր գործառույթների լիարժեք իրականացման, այլև ոստիկանություն-հասարակություն կապի հետևողական ամրապնդման առումով, ինչը արդեն իսկ մեր պրոֆեսիոնալ աշխատանքի գրավականներից է դառնում:

Անցնող տարում, իհարկե, թերացումներ ու բացթողումներ էլ կային, և հենց ինքներս էինք դրանց շտկման նախաձեռնողը, որովհետև աշխատանքային հաջողության հիմքում միշտ անաչառ ինքնագնահատականն ու սեփական սխալներն ուղղելու կամքն է:

Հաջողության հիմքում մեր միասնությունն է, նվիրումը գործին, մշտական ինքնակատարելագործումը, մարդկային և մասնագիտական որակների բարձրացումը:

Համոզված եմ, որ այս սկզբունքով ու ջանադրությամբ գործելու ենք նաև 2023 թվականին և հաջորդ տարիներին:

Այս հավատով՝ կրկին շնորհավորում եմ ոստիկանության բոլոր ծառայողներին, ոստիկանական ընտանիքներին, որոնք ամուր թիկունք են մեզ համար:

Շնորհավորում եմ մեր քաղաքացիներին, որոնց վստահությունն ու աջակցությունը ուժ են տալիս արդյունավետ գործելու մեր պրոֆեսիոնալ ոլորտում:

Շնորհավորում եմ բոլորին՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան լուսավոր տոների առթիվ:

Թող Նոր տարին խաղաղությամբ, սիրով, շենությամբ մտնի բոլորիս օջախներն ու բերի բոլոր իղձերի կատարում:

Երջանիկ եղեք»:

Վահե ՂԱԶԱՐՅԱՆ
ՀՀ ոստիկանության պետ,
ոստիկանության գեներալ-մայոր