Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել France 24-ին

Լուրեր

09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
Բոլորը

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր հեղինակավոր France 24 հեռուստաընկերության ուղիղ եթերում ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը և խոսել շրջափակման պատճառների մասին.

Ստորև ներկայացվում է հարցազրույցն ամբողջությամբ.

France 24 -Պարոն Վարդանյան, շնորհակալություն France 24-ում մեզ հետ լինելու համար։ Նախ և առաջ կուզենայի Ձեզ տալ հետևյալ հարցը՝ կներկայացնե՞ք, թե այս շրջափակման պայմաններում ինչ վիճակ է ստեղծվել Արցախի Հանրապետության ժողովրդի համար։

Ռուբեն Վարդանյան-Նախ ուզում եմ ողջունել բոլորին և շնորհակալություն հայտնել բոլոր ֆրանսիացիներին, ովքեր աջակցում են մեզ, ինչպես նաև Ֆրանսիայի կառավարությանը։ Մենք իսկապես բարձր ենք գնահատում ձեր աջակցությունը: Իրականությունն այն է, որ 120 հազար մարդ ձմռանը չունեն վառելիք, դեղորայք, սնունդ, ճանապարհը փակ է, ունենք բաժանված ընտանիքներ, ունենք մի քանի հարյուր երեխաներ, որոնք մնացել են Հայաստանում առանց ծնողների, Արցախում երեխաներ ունենք՝ մնացած առանց ծնողների։ Մենք ունենք բազմաթիվ ոչ արցախցիներ, ովքեր այցելել են Արցախ, և հիմա նրանք նույնպես արգելափակված են այստեղ։ Իրավիճակը բավականին ծանր է, բայց այստեղ ապրող մարդիկ հավատում են, որ դա մեծ պայքար է հանուն անկախության, և դրա համար էլ նրանք ուժեղ են մնում, ու չնայած բոլոր մարտահրավերներին և բոլոր դժվարություններին՝ մենք համախմբված ենք ու մեզ շատ ուժեղ ենք զգում։ Չնայած բոլոր ճնշումներին, որ փորձում է մեզ վրա գործադրել Ադրբեջանը՝ մենք դիմակայում ենք և դառնում ենք ավելի ուժեղ այս շրջափակման պայմաններում։

France 24 – Իսկ մարդիկ, ովքեր իրականացնում են այս բողոքի ակցիաները, նրանք ակտիվիստնե՞ր են, որոնք բողոքում են տարածաշրջանում ապօրինի հանքարդյունաբերության դեմ, ի՞նչ եք կարծում այս մասին:

Ռուբեն Վարդանյան – Մենք այսօր կառավարության և հանքարդյունաբերող ընկերության ղեկավարության հետ համատեղ հայտարարություն ենք տարածել, որ պատրաստ ենք ընդունել միջազգային էկոլոգիական փորձագետների, որպեսզի գան և ստուգեն մեր հանքարդյունաբերությունը: Կարծում ենք, որ այն աշխատում է լավագույն չափանիշներով, և մենք նաև ցանկանում ենք, որ ստուգեն ոչ միայն մեր, այլև ամբողջ տարածաշրջանում հանքարդյունաբերությունը, և ստուգեն մասնագետները, ոչ թե ինչ-որ այսպես կոչված «էկոակտիվիստներ», որոնք մենք բոլորս պարզեցինք, որ իրական բնապահպան չեն։ Նրանց մեծ մասը մարդիկ են, որոնք ծառայում են Ադրբեջանում հատուկ ծառայություններում։ Ի դեպ, եթե Ֆրանսիայում մարդիկ հետաքրքրվեն և ստուգեն, թե վերջին 10 տարում քանի անգամ են բնապահպանական ակցիաներ տեղի ունեցել Ադրբեջանում, մենք կզարմանանք, քանի որ այդ թիվը զրո է։ Այսպիսով, սա Ադրբեջանի կառավարության կողմից կազմակերպված շոու է, և իրականում բնապահպանական շարժում չէ։

France 24 – Կցանկանայի այժմ խոսել Ձեր անձնական պատմության մասին: Մինչև 2022 թվականի նոյեմբերին Արցախի պետնախարար դառնալը, Դուք Ռուսաստանի քաղաքացիություն ունեիք և ՌԴ քաղաքացիությամբ գործարար էիք Ռուսաստանում։ Ուզում եմ Ձեզ հարցնել, թե ի՞նչն է Ձեզ ստիպել Արցախում քաղաքականությամբ զբաղվել և վերադառնալ, տեղափոխվել Ստեփանակերտ։

Ռուբեն Վարդանյան – Հայերն ապրում են աշխարհով մեկ։ Մենք ունենք մեծ սփյուռք Ռուսաստանում, Ֆրանսիայում, Ամերիկայում, շատ այլ երկրներում, և մենք բոլորս կապված ենք Արցախի հետ։ Արցախը տուն է ողջ հայ ժողովրդի համար, քանի որ հայոց այբուբենի ստեղծողը՝ Մեսրոպ Մաշտոցը, հայերեն տառերի ուսուցանումն սկսել է Արցախում, որը խորհրդանիշն է հայկական ժառանգության, հայկական մշակույթի, հայկական ԴՆԹ-ի։ Դրա համար էլ բազմաթիվ նախագծեր ենք արել վերջին 20 տարվա ընթացքում։ Իսկ 44-օրյա պատերազմից հետո ես զգացի, որ սա Արցախում բնակվողների համար ամենադժվար ժամանակներից է և հասկացա, որ ուզում եմ լինել այն մարդկանց հետ, ովքեր իսկապես մեծ ճնշման են ենթարկվում Ադրբեջանի կողմից։ Նրանք պետք է զգան, որ իրենք մենակ չեն։ Մենք նույնպես Արցախում արմատներ ունենք, սակայն այլ վայրերում ենք ապրում, և ես հասկացա, որ սա է հենց ժամանակը պատասխանատու լինել ազգիդ, սեփական հայրենիքի համար և փորձել օգնել մարդկանց, ովքեր իսկապես տառապում են ստեղծված իրավիճակում:

France 24 – Վերջերս մեղադրանքներ են հնչել, օրինակ՝ Հայաստանի որոշ ընդդիմադիր կուսակցությունների կողմից, թե Ռուսաստանն իր խաղաղապահի դերը Լաչինի այս շրջանում բավարար կերպով չի իրականացնում, չի կարողանում կատարել իր պարտականություններն այս տարածաշրջանի հանդեպ, արդյոք համաձա՞յն եք այդ մտքի հետ։

Ռուբեն Վարդանյան – Գիտեք, ես շատ երկրներում հետևել եմ խաղաղապահների աշխատանքին, օրինակ՝ ֆրանսիացիները, որոնք շատ անգամներ ուղարկվել են Աֆրիկա, և մենք բոլորս գիտենք, որ դա սովորաբար ենթադրում է սահմանափակ թվով զինվորներ, սահմանափակ մանդատ և զենք գործածելու սահմանափակ իրավունքներ։ Ուստի մի կողմից հասկանալի է ժողովրդի հիասթափությունը, բայց միևնույն ժամանակ մենք պետք է գիտակցենք, որ առանց ավելի լայն մանդատի, առանց ավելի մեծ թվով զինվորներ, առանց իրենց տանն ապրող և 35 տարի իրենց անկախության համար պայքարող հայերին պաշտպանելու ավելի հստակ իրավունքների ապագա չի լինի։ Ուստի կարծում եմ, որ շրջափակումը ցույց տվեց, որ թե որտեղից պետք է ավելի մեծ և ուժեղ մանդատ ստանալ՝ նաև ՄԱԿ-ից։

France 24 – Մենք խոսում էինք Արցախի Հանրապետության պետնախարարի հետ։ Շնորհակալություն France 24-ում մեզ հետ լինելու համար։

Հարցազրույցը հնարավոր է դիտել հետևյալ հղումով: