ՀՀ տարածքների ագրեսիայի մասով միջազգային քրգործ հարուցելու հնարավորություն ենք ստանում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Ընթանում է ՀՀ կառավարության հերթական նիստը։

«1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարություն ընդունելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ներկայացրեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

«ՀՀ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել է 1999թ–ի հոկտեմբերի 1-ին, սակայն մինչ օրս այն չի վավերացվել։ Ուստի անհրաժեշտ է այս միջազգային պայմանագրի վավերացման գործընթացը վերսկսել ու նպատակով ևս մեկ անգամ դիմել ՍԴ` 2015թ–ի խմբագրությամբ նոր Սահմանադրությանը դրա համապատասխանությունը ստուգելու հարցով, քանի որ գործընթացն ընդհատվել էր 2004թ–ի օգոստոսի 13-ի ՍԴ որոշմամբ, որը Հռոմի փաստաթուղթը ճանաչվել 1995թ–ի Սահմանադրությանը հակասող»,– ասաց Մինասյանը` հիշեցնելով, որ դրանից հետո ՀՀ Սահմանադրությունը 2 անգամ փոփոխվել է` 2005 և 2015թթ–ին։
Արդարադատության նախարարը նշեց, որ գործընթացի ավարտին ՀՀ կառավարությունը իրավունք կստանա միջազգային քրեական դատարանին մասնակցել, որը պետք է զբաղվի առավել ծանր հանցագործություններով։
«Այդ հանցագործություններն են ցեղասպանության հանցագործությունը, մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, պատերազմական։ Ընդ որում, դատարանին ընդդատյա են ոչ միայն միջազգային բնույթ ունեցող, այլև միջազգային բնույթ չունեցող զինված ընդհարումների ժամանակ կատարված զինվորական հանցագործություններն ու ագրեսիայի հանցագործությունները»,– պարզաբանեց Մինասյանը։
Նախարարը հայտարարեց, որ հարցի հրատապությունը կառավարությունը պայմանավորում է հատկապես 2020թ–ից սկսված ու 2022թ–ի սեպտեմբերին շարունակված Ադրբեջանի ԶՈւ–ի ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացրած լայնածավալ ռազմական ագրեսիայի ու տարածքների օկուպացման փաստերով։
Որպեսզի Հայաստանը կարողանա միջազգային դատարանի իրավասության տիրույթում դիտարկել նաև մինչ վավերացման պահը Ադրբեջանի կողմից կատարված հանցագործությունները, վավերացմանը զուգահեռ առաջարկվում է ընդունել նաև միջազգային քրեական դատարանի կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հայտարարություն՝ դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելով 2021 թվականի մայիսի 12-ի ժամը 00։00-ից ի սկսած։

ՀՀ տարածքների ագրեսիայի մասով միջազգային քրգործ հարուցելու հնարավորություն ենք ստանում»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։