Նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 28-ին երեկոյան Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է «Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխությանը․ տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Իր խոսքում շնորհավորելով բոլոր մրցանակակիրներին՝ նախագահը բարձր է գնահատել այն, որ նույնիսկ ներկայիս դժվարին ժամանակում հնարավորություն է ստեղծվել անցկացնել այդ մրցանակաբաշխությունը: Նախագահը մասնավորապես ասել է.

«Ինձ համար մեծ պատիվ է այսօր գտնվել այստեղ, որովհետև հնարավորություն ունեմ մրցանակ հանձնել այնպիսի մարդկանց, ովքեր կերտում են այսօրվա և վաղվա Հայաստանը: Այսօրվա համաշխարհային մրցակցության մեջ հաջողություն են ունենում ու ունենալու են այն երկրները, որոնցում գնահատվում է ազատությունը, միտքը, ստեղծագործական միտքը: Այսօր մենք հավաքվել ենք ամփոփելու 2022 թվականի այն հաջողությունները կամ այն մտքի դրսևորումները, որոնք առանձնացրել ենք այս 13 հաղթողների ցուցակով:

Շնորհավորում եմ բոլորին, բոլոր մրցանակակիրներին: Շնորհավորում եմ նաև մեզ, որ այսօր այս դժվարին պայմաններում մենք համարձակություն ենք ունեցել և այս միջոցառումն ենք անցկացնում: Ես սա գնահատում եմ: Մենք պետք է շարունակենք այսպես: Դժվարություններ ունենալու ենք, սակայն դժվարությունները հաղթահարելու ձևը սա է:

Մենք պարտավոր ենք գնահատել բոլորին, ովքեր իսկապես մասնակից են այսօրվա և վաղվա Հայաստանի կերտմանը»:

Նախագահը մրցանակ է հանձնել Միհրան Պողոսյանին, որը Գյումրիում հիմնել է PoGo shoes կոշիկի արտադրություն: