Ճամբարակում գտնվող ռեստորանում տեղի ունեցած խուլիգանության նյութերն ուղարկվել են դատարան

Լուրեր

09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննության արդյունքում պարզվել են Ճամբարակ քաղաքում գործող ռեստորանային համալիրում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու, ինչպես նաև՝ ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի հանգամանքները: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022թ. նոյեմբերի 1-ին 36-ամյա տղամարդը Ճամբարակ քաղաքի 42-ամյա բնակչի հրավերով գնացել է վերոհիշյալ փողոցում գտնվող ռեստորանային համալիր, որտեղ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դիտավորությամբ, իր ավտոմեքենայից վերցնելով ՀՀ սահմանում տեղի ունեցած ռազմական գործողություններով պայմանավորված՝ իրեն հատկացված հրազենը, անտեսելով ռեստորանի տարածքում գտնվող բազմաթիվ անձանց ներկայությունը, հիշյալ ռեստորանային համալրի առանձնասենյակի պատուհանից կրակոցներ է արձակել ոստիկանության բաժնի շենքի ուղղությամբ։ Այդ կերպ խախտվել է տարածքում բնակելի շենքերի բնակիչների անդորրը և խոչընդոտել հասարակական նշանակության օբյեկտների բնականոն աշխատանքը:

Այնուհետև, տվյալ ռեստորանային համալիրում գտնվող, Ճամբարակ քաղաքի մեկ այլ՝ 37-ամյա բնակիչ հիշյալ վայրում բռնություն է գործադրել այնտեղ ժամանած ոստիկանների նկատմամբ, քաշել ոստիկաններից մեկի շապիկից, իսկ նույն քաղաքի վերոհիշյալ 42-ամյա բնակիչը, վերցնելով խորովածի շամփուրներից մեկը, սպառնացել է այն նետել ոստիկանության ծառայակցի ուղղությամբ, ինչպես նաև հայհոյանքներ է հնչեցրել նրանց հասցեին։

Բավարար փաստերի առկայությամբ՝ 36-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, Ճամբարակ քաղաքի 42-ամյա բնակչին՝ 452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, իսկ նույն քաղաքի 37-ամյա բնակչին՝ 452-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ մյուսի նկատմամբ՝ բացակայելու մասին արգելքը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, երեք անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան: