Շտապ ապահովել Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժը. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակ
Քաղաքականություն
27.12.2022 | 20:10ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը։
«Կոչ ենք անում կողմերին չլուծված խնդիրները լուծել երկխոսության միջոցով, շտապ ապահովել ազատ և անվտանգ տեղաշարժը, պաշտպանել մարդու իրավունքները և խուսափել հումանիտար բացասական ազդեցությունից խաղաղ բնակչության վրա»,- ասվում է գրասենյակի թվիթերյան գրառման մեջ։
Էմմա Չոբանյան