Ռուսաստա՞նն է ճնշում ՀՀ֊ին. ԱԽ քարտուղարի հայտարարության հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Հայաստանի իշխանությունները հայտարարում են՝ արտաքին ուժերը Երևանին ճնշումների են ենթարկում, որ Սյունիքով դեպի Նախիջևան միջանցք տա և միանա Ռուսաստան-Բելառուս Միութենական պետությանը։ Այս մասին երեկ խոսել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ ԱԽ քարտուղարը չի հստակեցրել, թե ո՞ր կենտրոններից են ճնշումները, սակայն Երևանում փորձագիտական շրջանակները կարծում են, որ բարձրաստիճան պաշտոնյան նկատի ունի Ռուսաստանը։

«Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանը մատնանշում է սահմանային լարվածության միջադեպերը։

Միութենական պետության կազմ մտնելու համար դրված որևէ ստորագրություն, ըստ քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանի, Հայաստանի 30 տարվա անկախ դարաշրջանի ավարտը կլինի։

Նշենք, որ արդեն կես ամիս է՝ ադրբեջանական կեղծ բնապահպան-ակտիվիստները փակել են ռուս խաղաղապահների վերահսկողության գոտի համարվող Լաչինի միջանցքը, որի հետևանքով Արցախում հումանիտար խնդիրներ են առաջացել։ Պաշտոնական Մոսկվայի կողմից մինչ այս պահը ճանապարհն ապաշրջափակելուն ուղղված տեսանելի գործողություններ չեն եղել, թեև հայտարարվում է, որ տարվում են բանակցություններ։ Լաչինի միջանցքը փակելու նպատակը, ըստ Գարեգին Միսկարյանի, ոչ թե, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» ստանալն է, այլ Հայաստանին Միութենական պետության կազմ մտցնելը։

Քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանի կարծիքով՝ Ռուսաստանն այլ քայլերի էլ է պատրաստ՝ Հայաստանին Միութենական պետության կազմ մտցնելու համար։

Նկատենք, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն արտաքին ճնշումների մասին խոսեց Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ կատարած աշխատանքային այցին զուգահեռ։ Փաշինյանը Պուտինի հետ երկկողմ հանդպման ժամանակ շեշտեց, որ ռուս խաղաղապահները նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակում վերահսկողություն չեն իրականացնում Լաչինի միջանցքում։

Հանդիպման բաց հատվածում Պուտինը որևէ կերպ չի արձագանքում Հայաստանի վարչապետի մտահոգություններին։ Սանկտ Պետերբերգում, որտեղ Փաշինյանը գտնվում է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում, Ադրբեջանի նախագահի հետ որևէ պաշտոնական հանդիպում նախատեսված չի եղել։ Սակայն Փաշինյանն ու Ալիևը ԱՊՀ մյուս երկրների ղեկավարների մասնակցությամբ ներկա են եղել աշխատանքային նախաճաշի։ Ի դեպ, ուշագրավ է, որ ՌԴ նախագահն իր խոսքում նշեց, որ տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ զրույց, բայց թե ինչ հարցեր են քննարկվել, որևէ տեղեկություն չի հաղորդվում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան