ՀՀ-ն պիտի Ուկրաինայի պես ասի Արևմուտքին՝ անկախ պետություն եմ, ինձ պետք է այսքան զենք․ կա՛մք դրսևորել․ Գարեգին Միսկարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.08.2026 | 12:52
Եվս 3 հայ բռնցքամարտիկներ երիտասարդական ԵԱ-ի 1/4 եզրափակիչում են
17.08.2026 | 12:42
Իրանի իշխանությունները գաղտնի ծրագիր են մշակել՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմն ընդլայնելու համար. WSJ
17.08.2026 | 12:34
Սիսակ Գաբրիելյանը՝ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու
17.08.2026 | 12:26
Բրյուսովի համալսարանին հանձնված գույքի ապօրինի օտարման գործով 3 անձի վարույթն ուղարկվել է դատախազին
17.08.2026 | 12:21
ՔՊ-ում բազմաթիվ մարմնի և հոգու բժիշկներ կան, որոնք պատրաստ են ձեր առողջության մասին հոգալ․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 12:18
ԱԺ-ում հանձնաժողովների նախագահների հարցն են քննարկում // Թավրիզ-Երևան չվերթները կվերականգնվեն․ ԼՈՒՐԵՐ
17.08.2026 | 12:12
«Պիտի աշխատենք մեր գյորա էդ օրինակները բերենք, որ հետո առողջական խնդիրներ չունենանք»․ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 12:06
Այնքան նայեցիք անդունդին, որ անդունդն էլ նայեց ձեզ․ Արամ Վարդևանյանը՝ ՔՊ-ականներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 12:05
Նաիր Թիկնիզյանը ժամանել է Աթենք և բուժզննում կանցնի «Օլիմպիակոսում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 11:54
Արթուր Հովհաննիսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
17.08.2026 | 11:50
ՊՍԺ-ն պարտվել է Ֆրանսիայի Սուպերգավաթի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 11:40
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով նավ է վնասվել. 4 մարդ վիրավորվել է
17.08.2026 | 11:31
ՊԵԿ-ը բացահայտել է 3.4 մլրդ դրամի կեղծ հարկային հաշիվների շրջանառության սխեմա
17.08.2026 | 11:22
«102-րդ բազայի վրա ավել փող եք գրել, հետո ասում եք՝ խի ա ՌԴ-ի հետ հարաբերությունները վատ»․ Ալեքսանյանը՝ Ղազինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 11:13
ԵՄ-ն նախատեսում է ՌԴ-ի դեմ ամենածավալուն պատժամիջոցների փաթեթը մշակել․ Կալլաս
Բոլորը

2022 թվականը, մեղմ ասած, հեշտ և հանգիստ տարի չէր։ Փետրվարին ՌԴ-ն պատերազմ սկսեց Ուկրաինայի դեմ, որի ավարտը դեռ չի երևում։ Ապա նաև՝ անվտանգային լրջագույն մարտահրավերներ կային և կան ՀՀ-ի նկատմամբ՝ ականատես եղանք Ալիևի ռեժիմի ռազմական հարձակումներին մեր սուվերեն տարածքների վրա։ Ըստ իշխանությունների՝ 140 ք/կմ տարածք օկուպացրել է Ադրբեջանը։

Հայաստանում հաճախ են ընկղմվում ներհայաստանյան պրոբլեմների և օրակարգերի մեջ՝ լրջորեն չհետևելով աշխարհում տեղի ունեցողին։ Գլոբալ մեծ հակամարտություն է ընթացքի մեջ՝ Ուկրաինայի դեմ ՌԴ-ի պատերազմի տեսքով, որն անվանվում է նաև «քաղաքակրթական» պատերազմ։ Եթե հարցին մոտենանք ինքնիշխան և ժողովրդավարական ՀՀ ունենալու տեսանկյունից՝ ի՞նչ ավարտ է պետք սպասել։

«Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանը Factor TV-ին տված հարցազրույցում ասում է, որ Ռուսաստանի՝ այս կամ այն կերպով վերափոխումը կազդի համաշխարհային քաղաքականության վրա, բայց, ըստ նրա, այդ ազդեցությունը լինելու է չափազանց որոշիչ, քանի որ ՌԴ-ն աշխարհի ընդամենը փոքր մասնիկն է՝ իր ՀՆԱ-ով և մարդկային ռեսուրսներով։

«Աշխարհում ՌԴ-ի ունեցած ազդեցությունը փոքր է, բայց կարող է մեծ լինել Հարավային Կովկասի վրա։ Մի շատ կարևոր հանգամանք կա՝ անկախ նրանից, թե ինչ արդյունքով կավարտվի Ուկրաինայի պատերազմը, որն իրականում քաղաքակրթական բախում է՝ ժողովրդավարության և ավտորիտարիզմի միջև, եթե մենք՝ որպես ժողովուրդ, չինքնորոշվենք, չկողմնորոշվենք, որոշում չկայացնենք կամ չդրսևորենք՝ ժողովրդավարական պետություն լինելու, ապա անկախ պատերազմի ելքի լուծումներից՝ մենք բոլոր առումներով տուժած ենք լինելու։ Հայաստանը չի անկախանալու, եթե հայ ժողովուրդը չի ցանկանում անկախանալ»,- ասաց նա։

Ըստ Գարեգին Միսկարյանի՝ եթե հայ ժողովուրդն ուզում է ունենալ ինքնիշխան, ժողովրդավարական պետություն, ուրեմն կունենա՝ անկախ Ուկրաինայի պատերազմի ելքից։

«Կասկած չի հարուցում, որ պատերազմը կավարտվի ՌԴ-ի անհաջողությամբ։ Եթե ՌԴ-ն հեռացավ այս ռեգիոնից, և հայ ժողովուրդը կամք չգտավ իր մեջ՝ ձևակերպելու իր խնդիրը, համապատասխանեցնելու իր Սահմանադրության հետ, ձգտում չցուցաբերեց ստեղծելու և կայացնելու ժողովրդավարական պետություն, ապա մենք լինելու ենք նույն խնդիրների մեջ, որի մեջ էինք, երբ ՌԴ-ն այս ռեգիոնում էր։ Այդ խնդիրները մեզ համար ստեղծելու են մյուս հարևան պետությունները։ Արևմուտքն ինչքան էլ ցանկանա մեզ օգնել՝ որպես ժողովրդավարության կղզյակ, առանց մեր կամքի և ցանկության ոչինչ չի ստացվի։ Օրակարգը մենք պետք է թելադրենք, որ ուզում ենք ունենալ անկախ պետություն, մեզ անհրաժեշտ է զենք կամ այլ ռեսուրսներ, ինչպես Ուկրաինան է ասում։ Ուկրաինան ստանում է իր պահանջածն Արևմուտքից, որովհետև դրսևորել է կամքը»,- նշեց Գարեգին Միսկարյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան