Վոլկովի տեղակալը եկել է բանակցելու Արցախ մեկնողների հետ. նա դեմ է լրագրողների մասնակցությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր առավոտյան Երևանի Հանրապետության հրապարակից մի խումբ ակտիվիստներ ավտոերթով շարժվեցին դեպի Ստեփանակերտ։

Նախաձեռնության հեղինակները դեռ մոտ 1 շաբաթ առաջ էին հայտարարել, որ մտադիր են արցախցի փոքրիներին ամանորյա նվերներ տանել։

Հիշեցնենք՝ կեղծ բնապահպանական պատրվակներ ներկայացնելով՝ մի խումբ ադրբեջանցիներ Լաչինի միջանցքը փակ են պահում արդեն 2 շաբաթ։ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելը հումանիտար խնդիրների պատճառ է դարձել․ Ստեփանակերտում նկատվում է սննդի, դեղորայքի, վառելիքի պակաս, ավելի քան 1000 արցախցիներ՝ այդ թվում երեխաներ, չեն կարողանում ՀՀ-ից վերադառնալ իրենց բնակավայրեր։

Նշենք, որ Ստեփանակերտ շարժվելու նպատակով ավտոերթ կազմակերպած ակցիայի մասնակիցներին ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը հայտնել էր․ «2-3 հոգի մեր ուղեկցությամբ, հիմնականում այն մարդիկ, ովքեր ի վիճակի են բանակցելու ռուսների հետ, գնում ենք ռուսական կողմ, հնարավոր է նաև լրագրողներ: Եթե ռուսները թույլ տան, մենք խնդիր չունենք»։

Նախաձեռնության հեղինակներից Հայկ Բարսեղյանը Factor.am-ի հետ զրույցում ընդգծել էր․ «Տեղեկություններ կան, որ ռուս սահմանապահները, ավելին՝ ադրբեջանցիները թողնելու են անցնենք, բայց մենք պայման ունենք․ մենք պահանջելու ենք, որ ճանապարհը լիարժեք բացվի, ադրբեջանցի «դերասանները» անցնեն պատնեշի այն կողմը, ռուսները պատ կազմեն, և մենք առանց ուղեկցողների անցնենք»։

Երևանից Արցախի ուղղությամբ մեկնող ավտոերթի մասնակիցները հասել են Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի առաջին, հայկական անցակետին։ Խաղաղապահ զորախմբի ղեկավար Անդրեյ Վոլկովի տեղակալը եկել է բանակցելու Արցախ մեկնողների հետ․ նա դեմ է լրագրողների մասնակցությանը։ Բանակցությանը մասնակցում է քաղաքացիներից 4-ը։

Մանրամասները՝ տեսանյութում։