ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները

Լուրեր

29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
Բոլորը

Բարձրագույն դատական խորհուրդը քիչ առաջ որոշեց էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները։ Փիլոսյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել էր փաստաբան Գայանե Պապոյանի՝ ֆեյսբուքում կատարած գրառման առիթով։

Ըստ գրառման դատավոր Աննա Փիլոսյանը պարզեցված կարգով քննված գումարի բռնագանձման պահանջի վերաբերյալ գործով կայացված վճիռը տրամադրում է վճռի հրապարակումից 2 տարի անց, այն էլ՝ միայն դիմումի հիման վրա, և այս ընթացքում պարտապան ընկերությունը հասցրել է սնանկ ճանաչվել։

Կարգապահական գործի քննության ընթացքում դատավոր Փիլոսյանը նշել է, որ իր համար անընդունելի է այն, ինչ տեղի է ունեցել և բարձրացրել դատարանների ծանրաբեռնվածության հարցը։

Դատավորը նշել է, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորը ծանրաբեռնված է առնվազն թույլատրելիից եռակի անգամ ավելի, և որպես հիմնավորում ներկայացրել թվային տվյալներ։ Ըստ այդմ՝ դատավոր Փիլոսյանի դատավորի վարույթում գտնվող գործերից 2020թ դատական քննության առարկա է դարձվել 1530 քաղաքացիական գործ, որից ավարտվել է 1019-ը, 2021թ.՝ 2663 քաղաքացիական գործից՝ 1638-ը, քննվել և լուծվել են 1027 արբիտրաժային գործեր, 1765 վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումներ։ 2022 թվականին՝ այսօրվա դրությամբ, ստացվել է 2182 գործ, ևս 1012-ը՝ փոխանցվել նախորդ տարվանից , ու ընդհանուր առմամբ 3396 քաղաքացիական գործից միայն 930 գործ է փոխանցվելու 2023 թվական։

ԲԴԽ-ն, այնուամենայնիվ, դատավորի նկատմամբ այսօր կիրառել է կարգապահական պատասանատվության ամենախիստ միջոցը՝ լիազորությունների դադարեցումը։

Արաքս Մամուլյան