Տեղեկություններ կան, որ ռուս սահմանապահները թողնելու են անցնենք, բայց մենք պայման ունենք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր առավոտյան Երևանի Հանրապետության հրապարակից մի խումբ ակտիվիստներ ավտոերթով շարժվեցին դեպի Ստեփանակերտ։

Նախաձեռնության հեղինակները դեռ մոտ 1 շաբաթ առաջ էին հայտարարել, որ մտադիր են արցախցի փոքրիներին ամանորյա նվերներ տանել։

Հիշեցնենք՝ կեղծ բնապահպանական պատրվակներ ներկայացնելով՝ մի խումբ ադրբեջանցիներ Լաչինի միջանցքը փակ են պահում արդեն 2 շաբաթ։ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելը հումանիտար խնդիրների պատճառ է դարձել․ Ստեփանակերտում նկատվում է սննդի, դեղորայքի, վառելիքի պակաս, ավելի քան 1000 արցախցիներ՝ այդ թվում երեխաներ, չեն կարողանում ՀՀ-ից վերադառնալ իրենց բնակավայրեր։

Արցախ մեկնողները հասել են Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի առաջին, հայկական անցակետին։ Նրանք բանակցեցին ոստիկանության ծառայողների հետ։

«2-3 հոգի մեր ուղեկցությամբ, հիմնականում այն մարդիկ, ովքեր ի վիճակի են բանակցելու ռուսների հետ, գնում ենք ռուսական կողմ, հնարավոր է նաև լրագրողներ: Եթե ռուսները թույլ տան, մենք խնդիր չունենք»,- այս մասին ակցիայի մասնակիցներին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը:

Նախաձեռնության հեղինակներից Հայկ Բարսեղյանը Factor.am-ի հետ զրույցում ընդգծեց․ «Տեղեկություններ կան, որ ռուս սահմանապահները, ավելին՝ ադրբեջանցիները թողնելու են անցնենք, բայց մենք պայման ունենք․ մենք պահանջելու ենք, որ ճանապարհը լիարժեք բացվի, ադրբեջանցի «դերասանները» անցնեն պատնեշի այն կողմը, ռուսները պատ կազմեն, և մենք առանց ուղեկցողների անցնենք»։

Մանրամասները՝ տեսանյութում։