Հյուսիսային Կորեայի անօդաչուները հատել են Հարավային Կորեայի սահմանը․ դրոններից մեկը մինչև Սեուլ է հասել

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Հյուսիսային Կորեայի անօդաչու թռչող սարքերը խախտել են Հարավային Կորեայի օդային տարածքը Կյոնգի նահանգի սահմանամերձ շրջաններում։ Այս մասին հայտնել է Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեն, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ անօդաչուներից մեկը թռել է Սեուլից հյուսիս։ Հարավային Կորեայի զինվորականները հայտարարել են, որ մի քանի նախազգուշական կրակոց են արձակել, ապա օդ են բարձրացրել կործանիչներն ու ուղղաթիռները, սակայն անօդաչու սարքերը խոցելու փորձերը մինչ այժմ անհաջող են եղել:

Հարավային Կորեայի զինվորականները նկատել են սահմանը հատող անօդաչու սարքերը տեղական ժամանակով մոտավորապես 10:30-ին։ Հարավային Կորեայի ռազմական KA-1 թեթև ինքնաթիռը, որը մասնակցել է կասեցման գործողությանը, վթարվել է, սակայն երկու օդաչուները կարողացել են փրկվել։ Ինքնաթիռն ընկել է թռիչքից անմիջապես հետո՝ Սեուլից արևելք գտնվող Հոենսոնում։

Հարավային Կորեայի ռազմական պաշտոնյաներից մեկը վերջին ներխուժումն անվանել է Փհենյանի բացահայտ սադրանք:

Հիշեցնենք, որ վերջին անգամ հյուսիսկորեական անօդաչու թռչող սարքը հատել էր սահմանը հինգ տարի առաջ՝ 2017 թվականի հունիսին, երբ երկու Կորեաների միջև լարվածությունը գագաթնակետին էր հասել։

Էմմա Չոբանյան