Արցախը հայտնվել է ծուղակում, վե՛րջ դնենք Ալիևի բռնապետությանը․ հայտնիների արձագանքը՝ շրջափակմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Այս օրերին Արցախի ապաշրջափակման կոչեր են հնչում աշխարհի ամենատարբեր անկյուններից։ Խնդրին անտարբեր չեն նաև հայտնիները․ դեռևս 1915-ի Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներն ու ոչ միայն նրանք աշխարհի ուշադրությունն են հրավիրում Ադրբեջանի քաղաքականության ուղղությամբ՝ զգուշացնելով՝ հայերի նոր ցեղասպանության վտանգ կա։

System of a Down ռոք խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը, ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ, այնպես էլ վերջին օրերին իր քաղաքացիական ակտիվ դիրքորոշումն է արտահայտում սոցցանցերում։ Ամբողջ աշխարհում միլիոնավոր հետևորդներ ունեցող երաժիշտն Ադրբեջանին մեղադրում է 120 հազար մարդու պատանդի կարգավիճակում պահելու համար, իսկ Ալիևին անվանում է միջազգային ահաբեկիչ: Թանկյանը «Դադարեցնել Արցախի շրջափակումը», «Դադարեցնել Ադրբեջանի ագրեսիան», «Կանգնած եմ Արցախի կողքին» հեշթեգներով մի շարք հրապարակումներ է արել։

Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի կողքով անտարբեր չի անցել նաև կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը։ Նա ֆեյսբուքյան իր էջում Ադրբեջանին մեղադրել է Արցախում 120 հազար հայի նկատմամբ էթնիկ զտում իրականացնելու համար:

«Դուք` Եվրոպական Միություն, Միացյալ Նահանգներ, Կանադա, Իսրայել և Ռուսաստան, բոլորդ անհատապես կամ հավաքական կերպով հայկական պատմական հողերի վրա իրականացվող երկրորդ ցեղասպանության մաս կկազմեք: Արցախի ժողովուրդն ունի ձեր աջակցության կարիքը»,- գրել է նա:

Պոլսահայ երգչուհի Սիբիլը ևս ֆեյսբուքյան իր էջում Ադրբեջանից պահանջել է դադարեցնել Արցախի շրջափակումն ու վերջ դնել հումանիտար ճգնաժամին:

Ամերիկահայ երգիչ, երգահան Սեբու Սիմոնյանն էլ ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է, որ հայերն Արցախում գոյության պայքար են մղում:

«Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը շրջափակվել է ադրբեջանցիների կողմից: Դաժան ձմեռ, սննդի, դեղորայքի բացակայություն, մեկուսացված ու ծուղակում հայտնված ընտանիքներ: Եկե՛ք պահանջենք որոշակի քայլեր` վերջ դնելու Ալիևի բռնապետությանը»,- նշել է նա։

Բողոքի իր ձայնն է բարձրացրել նաև աշխարհահռչակ շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը։ Նա բոլորին կոչ է արել տարածել իր ուղերձը և գտնել ուղիներ՝ աջակցելու մարդկանց, որոնք մեծ կարիքի մեջ են:

«2020 թվականի 44-օրյա պատերազմում Հայաստանը կրել է ահռելի կորուստներ։ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ստորագրած խաղաղ համաձայնագրում մատնանշվում է, որ ճանապարհը բաց կմնա և կսպասարկի տարածաշրջանի բոլոր երկրներին։ Հենց հիմա Ադրբեջանի «բնապահպան ակտիվիստները» ծաղրի են ենթարկում ռուս խաղաղապահներին՝ վրաններով փակելով ճանապարհը։ Մինչ տարբեր կազմակերպություններ դատապարտում են Ադրբեջանի այս սադրիչ գործողությունները, ժամանակը գնում է, երեխաները չեն կարողանում վերադառնալ տուն, հիվանդանոցները զրկված են անհրաժեշտ մատակարարումներից, սննդամթերի դեֆիցիտն էլ անխուսափելի է»,- շեշտել է նա։

Կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանը, որը հայտնի է արցախյան խնդրի մասին իր ֆիլմերով, հրապարակել է Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց կանգնած փոքրիկ աղջկա մի լուսանկար, որի ձեռքին «Թույլ տվեք տուն գնամ» մակագրությամբ պաստառ է:

«Որքան երկար եք լռում, այնքան երկար է տևում աղետը: Որքան երկար եք լռում, այնքան ավելի պատասխանատու եք դառնում այս հարցում: Սա վերաբերում է ցանկացածին, ում թվում է, թե այս հարցն իր խնդիրը չէ… բարձրացրե՛ք ձեր ձայնը»,- գրել է ռեժիսորը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան