«Մեզ մեղադրում են դատարաններին ճնշելու մեջ․ մեծ մարդիկ ենք, հիշեք ձեր անցյալը»․ ՔՊ-ականը ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

«Այսօր ընդդիմությունը Ազգային ժողովում մեզ մեղադրում է դատարաններին ճնշելու, արդարադատությունը քնեցնելու մեջ»,- այս մասին ԱԺ արտահերթ նիստում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը։

«Ժողովո՛ւրդ, մենք բոլորս մեծ մարդիկ ենք, հիշե՛ք ձեր անցյալը»,- դիմելով ընդդիմադիր պատգամավորներին՝ կոչ արեց Ստեփանյանը։

Իշխանական պատգամավորը հիշեցրեց, 2013թ․ Պռոշյանի դաշնակցական գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության մասին։ «Այդ ժամանակ Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ եթե ՀՀ կոռումպացված դատարանները չգտնեն և չպատժեն մեղավորներին, ապա Դաշնակցության ձեռքը չի դողա։ Իսկ Հրանտ Մարգարյանն ասաց, որ եթե արդարադատության աստվածը չգտնի և չպատժի այդ սպանությունը կատարողներին, ապա Դաշնակցության աստվածը նրան կգտնի և կպատժի։

Եվ ի՞նչ եղավ․ դաշնակների ձեռքը դողաց, իսկ Դաշնակցության աստվածն այդպես էլ լուռ մնաց»,- նշեց Ստեփանյանը։

Նշենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանն այսօր ԱԺ ամբիոնից հայտարարել էր․ «Դատական իշխանությունը շարունակում է զավթվել ՔՊ-ի կողմից․ խախտվում են հիմնարար սկզբունքներ»։

Մանրամասները՝ տեսանյութում։