Դատական իշխանությունը շարունակում է զավթվել ՔՊ-ի կողմից․ խախտվում են հիմնարար սկզբունքներ․ Արծվիկ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
Բոլորը

«Մեկուկես տարի առաջ նախաձեռնվեց այսպես կոչված մի «բարեփոխում», որն այսօր հետադարձ փոփոխության է ենթարկվում. խոսքը «կալանքի դատարանների» մասին է»,- խորհրդարանում այս մասին նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ կառավարության նախաձեռնությանը:

Մինասյանը նշեց, որ 2021 թվականի փետրվարի 3-ին իշխող կուսակցության պատգամավորներն ընդունում էին «կալանքի դատարանների» մասին նախագիծը՝ բարձրաձայն հայտարարելով, թե դատարանների արդյունավետության բարձրացման, ծանրաբեռնվածությունը թուլացնելու համար են անում: «Այսօր ուղիղ հակառակ հիմնավորումներով բերում և վերացնում եք այդ դատարանները: Լավ եք անում, որովհետև այդ դատարանները, ինչպես այն ժամանակ բարձրաձայնում էինք, ստեղծվել էին մեկ նպատակով՝ ծառայեցնել սեփական քաղաքական ուժի դեմ պայքարող անձանց նկատմամբ կալանքի կիրառմանը: Փաստը և հիմնավորումները շատ հստակ են»։

«Այս փաթեթով նաև խոշարագույն մի «բարեփոխում» է բերվում ԱԺ՝ կասեցված դատավորներին ուղարկում են ռեզերվ՝ չսպասելով, որ այդ դատավորի նկատմամբ ընթացող դատական գործն արդարացման հիմքով կարող է կարճվել՝ դատավորին հանում են դատավորի կարգավիճակից»,-հայտարարեց Մինասյանը՝ հավելելով, թե նման քայլերով ոտնահարվում է մարդու հիմնարար իրավունքները՝ անմեղության կանխավարկածը, օրենքի հետադարձ ուժի կիրառման նորմը:

«Լավ, արդարադատությունն այս աստիճան բռնաբարելու ցանկությունը, ձգտումը, կամքը, պահանջը ե՞րբ է ավարտվելու: Երբ, որ դատական համակարգը դառնա ՔՊ իշխանության կամակատա՞րը»,- հարց հնչեցրեց պատգամավորը՝ կարծիք հայտնելով, թե  ՔՊ վարչության որոշումներով են արդեն դատավորներ նշանակվում, քանի որ ԱԺ մեծամասնությունն ոչ մի այլընտրանքային տարբերակ չի դիտարկում:

«Այս դատական «բարեփոխումներ» կոչվածը ևս մեկ անգամ հաստատում է, որ Հայաստանի Հանրապետությունում դատական իշխանությունը շարունակում է զավթվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից»,- ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։