Ն․ Ս․-ը ստիպված է եղել զորակոչին չներկայանալու միջոցով պաշտպանել իր իրավունքները․ 4 տարի անց փորձագետները հաստատել են՝ նա տարկետում ստանալու իրավունք ունի

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Կենտրոնական բժշկական հանձանաժողը ևս մեկ զորակոչիկի իրավունքներն է խախտել․ հերթական անգամ զորակոչիկի ոչ բոլոր առողջական խնդիրներն են արձանագրվել, որի հիման վրա զինծառայությանը պիտանի է ճանաչվել, մինչդեռ՝ բոլոր խնդիրներն արձանագրելու դեպքում պիտանիության վերաբերյալ որոշում չէր կայացվի․ գրում է ՀՔԱՎ-ը։

Ն․Ս․-ն 2018թ․ ամառային զորակոչի ընթացքում ճանաչվել է սահմանափակումով  պիտանի զինծառայության համար, սակայն հրաժարվել է զինծառայության մեկնելուց, քանի որ նրան  տրված բժշկական փաստաթղթերի տվյալները ամբողջովին և օբյեկտիվորեն չեն նկարագրել իր իրական առողջական վիճակը։ Արդյունքում զորակոչից խուսափելու հիմքով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում նշանակվել է դատաբժշկական և ռազմաբժշկական համալիր փորձաքննություն՝ Ն․Ս․-ի իրավունքների պաշտպանությունը ստանձնած ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Հայկ Հակոբյանի միջնորդությամբ։

Դեռևս 2018-ի ամառային զորակոչի ժամանակ Կենտրոնական բժշկական հանձնաժողովը զորակոչիկին փորձաքննել է առողջական խնդիրներից միայն մեկով, մինչդեռ պարտավոր էր իրականացնել  առողջական վիճակի լրիվ և օբյեկտիվ փորձաքննություն՝ բոլոր առողջական խնդիրների հիմքով։ Հենց այս պատճառաբանությամբ էլ Ն․ Ս․-ն ստիպված է եղել չներկայանալ զորակոչին։ Հակառակ դեպքում նա, առողջական խնդիրներով հանդերձ, կզորակոչվեր, ինչը անկանխատեսելի հետևանքներ կարող էր ունենալ։