ՌԴ քաղաքացիները ձգտում են անշարժ գույք ձեռք բերել Վրաստանում

Լուրեր

29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
Բոլորը

Աշխարհաքաղաքական իրավիճակի լարվածությունը, ապա սեպտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարած մասնակի ռազմական մոբիլիզացիան մեծացրել են Ռուսաստանի քաղաքացիների անշարժ գույքի ձեռքբերման ցանկությունը երկրից դուրս, նաև՝ Վրաստանում։ Այս մասին գրում է Aliq Media-ն՝ հղում անելով ռուսական «Կոմերսանտ»-ին։

Ըստ «Կոմերսանտ»-ի՝ անշարժ գույքի պահանջարկը տարեկան աճել է 2,3 անգամ։ Պարբերականը նշել է, որ Ռուսաստանի քաղաքացիները անշարժ գույք են գնում գլխավորապես ներգաղթի համար։

Ռուսաստանի քաղաքացիներին հիմնականում հետաքրքրում են այն երկրները, որտեղ կարող են ազատ ճանապարհորդել և մնալ երկար ժամանակ՝ Թուրքիա, Էմիրություններ, Վրաստան, Չեռնոգորիա, Թաիլանդ և Բուլղարիա։

Կայքը մեկ այլ հրապարակմամբ հայտնում է, որ նոյեմբերին Թբիլիսիում բնակելի բնակարանների գործարքների թիվը կազմել է 3 865 միավոր, ինչը 9 տոկոսով ավելի է նախորդ տարվա նոյեմբերի համեմատ։ Շուկայի չափն աճել է 28 տոկոսով՝ հասնելով 214 մլն դոլարի։

Նշվում է, որ նոր նախագծային փուլում բնակարանների գնումն աճել է 10 տոկոսով, իսկ հին նախագծերում, 2021 թվականի նոյեմբերի համեմատ, ցուցանիշն աճել է 7 տոկոսով։

Ըստ հատվածների՝ վերջին մեկ ամսվա ընթացքում Թբիլիսիում նորակառույց բարձրակարգ բնակարանների պահանջարկն աճել է 132 տոկոսով, իսկ միջին հատվածում՝ 67 տոկոսով։

recov.ge-ի թարմացված տվյալներով` Թբիլիսիում նորակառույց բնակարանների վաճառքի գնահատված միջին գինը ծայրամասերում աճել է 15 տոկոսով, դեպի կենտրոն ձգվող տարածքում՝ 13 տոկոսով, իսկ քաղաքի կենտրոնում՝ 14 տոկոսով։