Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է վարում ամերիկյան միջուկային ռեակտորներ գնելու շուրջ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Թուրքիայի կառավարությունը և մասնավոր ընկերությունները բանակցություններ են վարում ԱՄՆ-ի հետ փոքր միջուկային ռեակտորներ գնելու համար, քանի որ երկիրը ձգտում է հրաժարվել ածխից։ Այս մասին գրում է Bloomberg-ը, որին վկայակոչում է Turkish Minute-ը։

«Կա լուրջ հետաքրքրություն միջուկային ոլորտում՝ որպես ածխով աշխատող էլեկտրակայանները փոխարինելու միջոց»,-Անկարայում լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ Պետքարտուղարության միջուկային էներգիայի առևտրային մրցունակության հարցերով ավագ խորհրդական Ջասթին Ֆրիդմանը:

Նա նշել է, որ հնարավորություն կա գնելու մինչև 35 փոքր մոդուլային ռեակտոր, որոնք հայտնի են որպես SMR։

«Այժմ հարցն այն է, թե ինչպես ենք մենք համագործակցում կառավարություն-կառավարություն մակարդակով՝ բիզնես-բիզնես համագործակցության դռները բացելու համար»,- ասել է Ֆրիդմանը։

ԱՄՆ-ում SMR-ներ արտադրողներից են NuScale Power Corp.-ն և Բիլ Գեյթսի կողմից աջակցություն ստացող TerraPower ՍՊԸ-ն: SMR-ները սովորաբար արտադրում են հարյուր մեգավատ կամ մի փոքր ավելին, ինչը կազմում է սովորական ռեակտորների չափի մոտավորապես տասներորդ մասը: Այս մասշտաբի ներդրումը կարժենա միլիարդավոր դոլարներ։ Անհասկանալի է, թե ինչպես կաշխատի ֆինանսավորումը, եթե բանակցությունները հանգեցնեն առևտրային գործարքի:

Թուրքիայի Էներգետիկայի նախարարությունը հրաժարվել է թեմայի շուրջ մեկնաբանությունից։ ԱՄՆ-ի հետ այս բանակցությունները տեղի են ունենում այն ժամանակ, երբ ռուսական պետական «Ռոսատոմ» ընկերությունը մոտենում է Թուրքիայի հարավում գտնվող «Աքքույու» ատոմակայանի շինարարության ավարտին: Կառավարությունը «Ռոսատոմ»-ի հետ բանակցություններ է վարում նաև երկրորդ էլեկտրակայանի շուրջ, որը կարող է կառուցվել Սինոպում՝ Սև ծովի ափին:

Թուրքիան ունի ածխով աշխատող 68 էլեկտրակայան, որոնք անցյալ տարի բավարարել են երկրի էլեկտրաէներգիայի կարիքների մոտ մեկ երրորդը։

Էմմա Չոբանյան