Իրանում «Մոսադի» հետ կապերի կասկածանքով մի քանի մարդ է ձերբակալվել

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Իրանի տեղեկատվության նախարարությունը հայտնաբերել և ձերբակալել է չորս աշխատանքային խմբերի անդամների, որոնք, ենթադրաբար, կապված են իսրայելական «Մոսադ» հետախուզական ծառայության հետ։ Այս մասին հաղորդում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով նախարարությանը:

Տեղեկատվության նախարարությունը հայտնել է, որ խմբավորումները մի քանի հիբրիդային ահաբեկչական գործողություններ են ծրագրել Իրանում շարունակվող բողոքի ակցիաների ֆոնին:

Դեկտեմբերի 18-ին Իրանի Տեղեկատվության նախարարությունը հայտարարել է նաև «լրտեսական ցանցի» անդամների բացահայտման և կալանավորման մասին, որոնք ծրագրել էին դիվերսիա իրականացնել երկրի պաշտպանական արդյունաբերության դեմ։

Նշենք, որ աշնանն Իրանում զանգվածային բողոքի ցույցեր սկսվեցին երիտասարդ կնոջ՝ Մախսա Ամինիի մահից հետո, որը սեպտեմբերին Թեհրանի մետրոյի կայարանի մոտ ձերբակալվել էր բարոյականության ոստիկանության կողմից՝ հիջաբը սխալ կրելու համար: Ձերբակալությունից մի քանի օր անց նա մահացել է։

Տաթև Ֆռանգյան